09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։ Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին.    Արցախյան հիմնախնդիր  Ոստիկանական վայրագություններ Քաղ. բանտարկյալներ։   Այս եւ այլ խնդիրների մասին խոսել եմ եւ խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես […]

«Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության 3-րդ մասնաշենքը և «Ժողովրդավարության բաստիոնը» պաշտպանելիս, ոստիկանների կողմից բիրտ ուժով հեռացված այս անմեղ աղջնակը տեղափոխվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ըստ շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակցի բալիկի մոտ կար կոտրվածք: Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ»։  

«Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները:   Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով: Ոստիկանությու՜ն, բա հետո՞:   Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմ՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական […]

Դավաճանը հեռացվելու եւ մեկուսացվելու է. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ոստիկանությունն իր էս կարգի գործողություններով, խաղաղ ցուցարարների, պատգամավորների հանդեպ վայրի, անհավասարաչափ, կոշտ հարձակումներով կրկին ապացուցեց, որ ինքը եւս դավաճան է ինքը եւս հայրենադավ է, ինչպես էն բանը, ում պաշտպանում է…   Էսպես չի մնալու, դավաճանը հեռացվելու եւ մեկուսացվելու է, մեղք եք, պարոնայք սպաներ, հասկացեք […]

«Ինչպիսի տնտեսական քաղաքականություն էր վարվում ու ինչպես էր զարգանում տնտեսությունը Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանները պարտվել են անգամ իրենց իսկ ասած «տնտեսական հեղափոխության»կանխատեսումներում։ Հայաստանում այսօրվա տնտեսական անկայուն վիճակը, ոչ թե ճգնաժամային իրադարձությունների հետևանք է, այլ կառավարման խնդրի արդյունք։ Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների բացակայություն, համակարգային անպատրաստվածություն, ճգնաժամ ու խայտառակ գնաճ։ Ահա թե ինչպիսի ապագա էր սպասվում 2018-ից հետո Հայաստանում։ […]

Պատերազմի, մահվան, կորուստի ու չարիքի ուժը պետք է հեռացնել զավթված իշխանությունից.Արտակ Զաքարյան

Եթե մոտ ապագայում չեք ցանկանում նոր պատերազմ, ուրեմն շատ արագ պետք է հասնել սրանց հրաժարականին` ի խաղաղություն, ի շահ և ի բարօրություն յուրաքանչյուրի:Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը և հավելել. «Պատերազմի, մահվան, կորուստի, ստի, կեղծիքի, բանսարկության, թշնամանքի, անաստվածության ու չարիքի ուժը պետք է հեռացնել զավթված իշխանությունից: Սատանան չարիք է և վերջ»:

ՀԱՅ ժողովուրդն այսօր եւս, արդեն 28 օր ու գիշեր ապացուցում է իր լինելիության գաղտնիքը, միասնական` հանուն հայրենիքի. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅ ժողովուրդն այսօր եւս, արդեն 28 օր ու գիշեր ապացուցում է իր լինելիության գաղտնիքը, միասնական` հանուն հայրենիքի…»:

Շուրջ 55000 հայորդիներ, Երևանի փողոցներում հայտարարում են, որ տեր ու պատասխանատու են իրենց Հայրենիքի հավերժության համար. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 55000 հայորդիներ, Երևանի փողոցներում հայտարարում են, որ տեր ու պատասխանատու են իրենց Հայրենիքի հավերժության համար: Համոզված եմ, որ 10 անգամ ավելի շատ քաղաքացիներ, Հանրապետության տարբեր մարզերում` հոգով ու մտքով ուղեկցում են երևանյան երթը` պահանջելով չնահանջել հայտարարված նպատակներից»:

Ինքներդ վերցրե’ք պատասխանատվությունը պետության նկատմամբ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այ ձեր ցավը տանեմ։ Համաձա՞յն եք, որ դավաճանել են մեզ:   Տեսնու՞մ եք, որ ազգովի գցված ենք։ Համոզվա՞ծ եք, որ ազգային կործանման եզրին ենք: Սրանց չե՞ք ուզում, բայց մեզ էլ չե՞ք վստահում։ Կարծում եք, որ աթոռակռի՞վ է։   Բա ինքնակազմերպվե’ք, տղաներ եւ աղջիկներ։ Ֆրանսիայի հրապարակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի