11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ ունի «Դաշնակցությունը» հանրաքվեից հետո

ՀՅԴ-ն կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունեցել, և մենք ունենք նոր իրողություն՝ Նոր Սահմանադրություն: Լրագրողների հետ ճեպազրույցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ընտրակեղծիքները եղել են և ափսոսանք հայտնեց, թե այս հանրաքվեն չնպաստեց վստահության ավելացմանը: Անդրադառնալով ՀՅԴ-ին ուղղված մեղադրանքներին՝ Վարդանյանն արձագանքեց` թող այդ ուժերը կարողանային բոլոր ընտրատեղամասերում իրենց անդամներով վերահսկել կամ իրենց […]

Զարուհի Փոստանջյանը կոնկրետ մեղադրանք է ներկայացնում ոստիկանությանը

Խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց` մասնավորապես 4-րդ ընտրատարածքում «ոչ»-ը հաղթել է, որ ՀՀԿ-ականները ոչ ոք հատուկ կարծիք չի գրել, բայց հաջորդ օրն առավոտյան գնացել և վերահաշվարկի դիմում են ներկայացրել, որպեսզի ժամանակ շահեն և հաշվարկի համար նախատեսված ժամանակը չբավականացնի այն ընտրատեղամասերում, որտեղ կեղծիքները հասել են առավելագույնի: Փոստանջյանը հիշեց, որ հանրաքվեի օրը դիմել […]

Ազատ են արձակել

Րոպեներ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնից տեղեկացրել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, որ ակտիվիստ Արտակ Գևորգյանն արդեն ազատության մեջ է: Այդ մասին հայտնում է օմբուդսմենի գրասենյակը: Նկատենք, որ ավելի վաղը ՄԻՊ գրասենյակը գրել էր. «Տեղեկացանք, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը, ով իբրև այսօր առավոտյան ներկել էր մեր գրասենյակի դուռը: Անկախ […]

Կադրային փոփոխության հարցը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին: Մասնավորապես նշել էինք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղի են ունենալու կադրային փոփոխություններ:

««Արջի ծառայությունը» Հովիկ Աբրահամյանի մեկ կոչով չի վերանալու» /վիդեո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանրաքվեից առաջ հորդորել է իր թիկամիցներին «արջի ծառայություն» չմատուցել, քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում հստակ չմասնավորեցրեց` ով կամ ովքեր են ՀՀԿ-ի համար «արջի ծառայություն» մատուցել: Փոխարենն անկեղծացավ, որ դրանք մենթալիտետային երևույթներն են, որոնք ոչ մեկանգամյա ընտրությունով, ոչ էլ Հովիկ Աբրահամյանի մեկ կոչով չեն վերանալու: Որն […]

«Հանրապետականն» արձագանքում է ԵԽԽՎ դիտորդներին /վիդեո/

ԵԽԽՎ պատվիրակները հրապարակել էին պրեսս-ռելիզը, որը եղել է բավականին սահմանափակ տեղեկատվությամբ, քանի որ երեք պատվիրակներ ընդամենը երկու օր են գտնվել Հայաստանում և, բնականաբար, հնարավորություն չունեին ծանոթանալու ոչ օրենսդրությանը և այն հիմքերին, որոնց վրա կազմակերպվում է ընտրական գործընթացը: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` պատասխանելով Henaran.am– ի […]

«Ռեալ իրավիճակ»

Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը, կարծում է վերջին օրերին ՀԱԿ-ի վիրտուալ և լրատվական թիրախում հայտնված նույնանուն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Եթե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության անկում կա, ապա այդ ամենն անմիջապես անդրադառնում է մեզ […]

Ինչու է Մոսկվան պահում Սերժ Սարգսյանին /վիդեո/

Ռուս քաղաքագետ, Պետական Դումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև՝ Հայաստանում անցկացված հանրաքվեին: Քաղաքագետը նշել է, որ եթե դեկտեմբերի 6-ին հաղթեր ՈՉ-ը, 2018-ին Հայաստանի նախագահ կընտրվեր «Սահակաշվիլու նման մեկը», երկրում կակտիվանար ամերիկյան ազդեցությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Սրանից էլ են գոհ /վիդեո/

Գյումրին համապետական այս քվեարկությանն էլ «ոչ» ասաց իշխանական նախաձեռնությանը: Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նորմալ է գնահատում այն, որ իրենք չկարողացան գյումրեցիներին համոզել` Սահմանադրական հանրաքվեին «այո» ասել: Ավելին, պատգամավորը նույնիսկ նշում է, որ ի տաբերություն նախորդ ընտրությունների՝ այս հանարքվեին արդյունքների առումով բավականին լուրջ աճ կա: «Այս պահի դրությամբ դա մեզ համար բավարար է՝ հաշվի առնելով Գյումրու […]

«Եթե ասեինք «ոչ», կասեին «այո»» /վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը կարծում է, որ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումները չէին կարող ազդել հանրաքվեի ընդհանուր արդյունքի վրա: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հղում արեց իր ընտրատարածքին` որևէ խախտում չի արձանագրվել: «Էսքան ժամանակ երբ ընտրություններ են եղել, որ ընդդիմադիրն է ասել, որ ընտրություններն անցել են նորմալ… սաղն էլ բողոքում էին: Եթե այսօր իշխանությունները հանրաքվեին ասեին` «ոչ», իրանք կասեին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի