27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդանշական լանջաշղթան առաջինը կրեց Կարեն Մանվելի Գրիգորյանը

Բաց, հրապարակային աշխատանքը, հանրությանը հաշվետու լինելը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար աշխատաոճ է: Այսօր էլ քաղաքապետի եւ համայնքային նորընտիր ավագանու պաշտոնամուտի արարողությունն էր, որ անցկացվեց քաղաքապետարանի նիստերի դահլիճում` Էջմիածնի ողջ ակտիվի մասնակցությամբ:
Կարեն Գրիգորյանը երդվեց Էջմիածնի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում անվերապահորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Էջմիածին քաղաքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Էջմիածնի զարգացմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների և այցելուների:
Քաղաքապետը երդմամբ պարտավորվեց հոգ տանել հնագույն հոգևոր մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը: Էջմիածնում միշտ էլ տեղ է տրվում ավանդույթներին: Այսօր դրվեց եւս մեկ ավանդույթի հիմք: Այսօրվանից եւ հետայսու ընտրված քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ նա պետք է կրի խորհրդանշական լանջաշղթան: Այս ատրիբուտի հեղինակը ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանն է, ով, ի դեպ, նաեւ Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակն է: Հենց նրանից էլ քաղաքապետն ստացավ լանջաշղթան, որ մշտապես ցուցադրված կլինի քաղաքապետարանի նախասրահում:

unnamed-1

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ