27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչո՞ւ է հենց առողջապահությանը հատկացված գումարները նվազել»

Այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտի 2017 թվականի պետական բյուջեի քննարկմանը  պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ առողջապահության ոլորտի բյուջեի կրճատման հարցին:

«Ինձ համար անհասկանալի է՝ հանրային առողջության մասով ինչպե՞ս կարելի է նվազեցնել միջոցները, քանի որ այդ ոլորտը բարվոք վիճակում չէ: Ինչո՞ւ է հենց առողջապահությանը հատկացված գումարները նվազել, և արդյո՞ք քննարկումներ եղել են, և փորձել եք պաշտպանել հանրային առողջության հատվածը»,- հարցրեց Սարգսյանը: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ հատկացված միջոցներն այն առավելագույն սահմանը չեն, որ անհրաժեշտ են համակարգին, ավելացնելու տեղ կա, սակայն այն միջոցներն են, որոնք հնարավոր է եղել հատկացնել. «Սա այն է, ինչ հնարավոր է եղել նախատեսել գալիք տարվա բյուջեում: Միշտ էլ կարելի է ավելին հատկացնել»:

Պատգամավորնը նշեց՝  հատկացված բյուջեից ելնելով՝ կարելի է եզրակացնել՝  հասարակությանը որևէ դրական երևույթ չի սպասվում. «Մենք գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում առողջապահության համակարգը: Եթե հաշվի ենք առում այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք կան այնտեղ, քաղաքացուն որևէ մխիթարիչ բան չի սպասվում»:

Հիշեցնենք՝ 2017 թ.  պետբյուջեի նախագծով նախատեսված  առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 85,772.9 մլն դրամ: Ծախսերը նվազել են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 2,668.9 մլն դրամով կամ 3.0 տոկոսով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ