27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարևոր է հուզված լինել, սիրել, հուսալ, տառապել, ապրել…»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.

«Արվեստն իմ կարծիքով հիմնականում լոկ զգացմունք է: Սակայն առանց ծավալների, համամասնությունների, գույների գիտության, զգացողության, ձայնային նրբերանգների, առանց ձեռքի հմտության, ամենակենդանի զգացմունքն էլ մեռնում, կաթվածահար է լինում…Ի՞նչ կդառնա ամենամեծ, տաղանդավոր բանաստեղծն անգամ օտար մի երկրում, որի լեզուն չգիտե…Կնմանվի թոթովախոս մանական:
Արվեստը սկսում է միայն ներքին ճշմարտությունից: Այն արվեստագետը, որը բավարարվում է աչքի խաբկանքով և ստրկորեն վերարտադրում է անարժեք մանրամասնություններ, նա իմ կարծիքով երբեք վարպետ չի դառնա: Չպետք է հույսը դնել միայն ներշնչանքի վրա: Դա հազվադեպ է պատահում կամ կա, կամ չկա, գոյություն չունի: Արվեստագետի, ստեղծագործողի միակ հատկանիշներն են խելացիությունը, ուշադրությունը, անկեղծությունը, տեսողականությունը, կամքը: Նա պետք է իր աշխատանքը կատարի ազնիվ մշակի պես: Գիշեր, թե ցերեկ, անխոնջ, նվիրումով, հավատով…
Իմ կարծիքով արվեստագետը, ստեղծագործողը պետք է միշտ խորապես, կատաղի, հետևողական ճշմարտախոս լինի, չկեղծի երբեք: Երբեք չվարանի արտահայտել զգացածը, ապրածը, նույնիսկ երբ հակասության մեջ է ընդունված գաղափարների, հաստատված կարգի, կարծրացած կաղապարների հետ: Հնարավոր է այդ դեպքում գուցե անմիջապես չընկալվի, սակայն մեկուսացումը, չճանաչվելը, չընկալվելը, չգնահատվելը կարճատև կլինի…Հետո անշուշտ կգա ճանաչումը, գնահատված լինելը, փառքը և հեղինակությունը:
Ոչ մի կեղծիք, ոչ մի ծամածռություն, ոչ մի սեթևեթանք…Միայն պարզություն, անկեղծություն և ուրիշ ոչինչ…
Հա’, նաև կարևոր է հուզված լինել, սիրել, հուսալ, տառապել, ապրել…Ապրել լիարժեք…
Նախ մարդ լինել, հետո նոր արվեստագետ…
Իսկ վատ արվեստագետը` համոզված եմ, հաստատ ուրիշի ակնոցն է կրում, ուրիշի աչքերով է նայում աշխարհին…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ