23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի Արցախում»

«Որևէ արդարացում չունի իր արտահայտած կարծիքի և դրսևորած քաղաքական վարքագծի համար մարդուն ծեծելը, անկախ նրանից, թե այդ մարդու արտահայտած տեսակետները կամ դրսևորած վարքագիծը ընդունելի է, թե ոչ: Արցախն այդպիսի ռեսուրս չունի, և որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի այնտեղ` այս կամ այն հարցերը լուծելու համար: Մեր լեզուն երբեմն երկար է եղել […]

Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին ասաց՝ պարո՛ն Հակոբյան, կգաք ինձ մոտ. Փաշինյան

ԱԺ-ում  քննարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Կատարվող փոփոխության համաձայն` գեներալ-մայոր և գեներալ-լեյտենանտ կոչում ունեցող անձանց ծառայության սահմանային տարիքը` 60, հավասարեցվում է գեներալ-գնդապետ կոչում ունեցողների ծառայության տարիքին` 65, իսկ ԱԱԾ ուսումնական հաստատության դասախոսական կազմինը` 10 տարի: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝  ԱԱԾ-ում ծառայության կարող են անցնել նաև ոստիկանության, ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ի, արդարադատության […]

Թուրքիան պիտի ներողություն խնդրի եւ վերադարձնի հայերի ունեցվածքը. թուրք պրոֆեսոր

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «T24.com.trե կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից […]

Իրանի հետ նոր հարաբերությունների շրջափուլ է սկսվում /վիդեո/

«Շատ կարևոր է, որ մեր պետությունների միջև հաստատվել է բոլորովին նոր մակարդակի հարաբերություն: Խոսքը գնում է քաղաքական մակարդակի մասին»,-այսօր՝ հունիսի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի  ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Իրանի վիզային ռեժիմի չեղարկմանը  ասաց  իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իրանագետի դիտարկմամբ Իրանի հետ մեր հարաբերությունները կարող են բարելավել միանգամից մի քանի ոլորտներում. « Գործընթացը չափազանց […]

Վարդան Այվազյանի սկանդալային խոստովանությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են քննարկումներ՝ Հարկային օրենսգրքի շուրջ: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը  նշեց՝  համամիտ է, որ նախագծում կան որոշակի թերություններ, սակայն չի կարծում, թե պետք է հետաձգել քննարկումները: Խոսրով Հարությունյանը շեշտեց՝  առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են և որքան մոտենան ընտրությունները, այնքան շատանալու են նախագծի վերաբերյալ պոպուլիստական ելույթները: «Ինչքան մոտեցանք ընտրություններին, պոպուլիզմը շատանալու է, […]

Չի կարելի

Այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մի  շարք դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչել, որոնցից կարելի է ենթադրել՝ ՀՀ կողմից բավարար ջանք չի գործադրվում հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ն՝ որպես երրորդ կողմ  ներգրավելու համար: «Անցած շաբաթ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում որոշվեց փակ ֆորմատով քննարկում կազմակերպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: Ժամանակն է, […]

«Փասա-փուսաները քաշեն, գնան»

«Մենք հայրենադարձությանը կողմ ենք, չէ՞: Սա արտագաղթ չէ, հակառակն է: Այստեղ ոչ մի քաղաքական  նկրտում չկա. Բաբայանն  ասաց՝ քաղաքական հավակնություններ չունեմ, զինվորական եմ: Կարծում եմ՝ նրա վերադարձին պետք է միայն դրական նայել»,-  անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին՝  Henaran.am-ի հետ  զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը նշեց՝ Բաբայանն  իսկական զորահրամանատար […]

Բարոյական հաղթանակներով չպետք է ոգեւորվել. թուրքագետ

Գերմանիայի կողմից`  Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից հետո հայ ժողովուրդը էյֆորիայի մեջ չպետք է ընկնի: Այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: «Իրավական տեսանկյունից  չափազանց կարևոր է այն, որ գերմանական խորհրդարանը այն  որակեց Ցեղասպանություն: Չափազանց կարեւոր է նաեւ  փաստի ճանաչումը եւ  որակումը»,-   նշեց Վլադիմիր Վարդանյանը: Ասուլիսի մյուս […]

Ալիեւն իրեն զավեշտալի իրավիճակում է դնում Բունդեսթագի պատգամավորների առջեւ․ Է․ Շարմազանով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բաքվում կայացած հանդիման ժամանակ անդրադարձ է եղել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը։ Ալիեւը մասնավորապես նշել էր, թե «Գերմանիայի որոշումը պատվեր է, որը քաղաքական ենթատեքստ ունի: Հայկական հարցն էլ պատրվակ է»։ Անդրադառնալով այս հայտարարություններին՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին […]

Ով ում փոխարեն է պատասխան տալիս /վիդեո/

«Ես վստահ եմ, որ պատասխանատուների ցուցակը ավելի լայն  է, չի կարող լինել մի քանի միջին և մի քանի բարձր պաշտոնյաների օղակ, որովհետև դրանք այն մարդիկ չեն, որ կարող են ունենալ համակարգված ազդեցություն: Չեմ ուզում որևէ մեկին արդարացնել, դա ցույց կտա հետաքննությունը, ապա դատաքննությունը; Կողմ եմ, որ ավելի լինեն ձերբակալություններ ու ոչ թե պաշտոնանկությունները »,-Henaran.am-ի թղթակցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի