27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ի՞նչ կապ ունի` կուսակցություն է մտնում, դուրս գալիս»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար միևնույնն է, թե վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցելու է ՀՀԿ-ին: Այս որոշման մասին վարչապետը հայտարարել է այսօր Կառավարության նիստի ժամանակ: «Ի՞նչ կապ ունի դա: Ինձ այդպիսի բաները չեն հետաքրքրում, դա ժողովրդին զբաղեցնելու համար է, ով ուր գնաց, ով ում հետ է  վատ, կարևոր չէ:

Ինձ տնտեսության վիճակն է հետաքրքրում, լավ ու վատ կուսակցություն գոյություն չունի Հայաստանում, որ անդամակցես կամ չանդամակցես, կմտնեն, դուրս կգան, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ինձ պետք են տնտեսական վիճակում կայացված որոշումները, ինձ պետք է կոռուպցիայի դմ կայացրած որոշումները, Վերահսկիչ պալատի հաշվետության հետևանքները, իսկ թե ով որտեղ կմտնի, ի՞նչ տարբերություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատյրանը:

Վերջինիս կարծիքով` Հայաստանում կարևորագույն որոշումները կայացվում են մի կետից, և կուսակցական լինել-չլինելը կապ չունի:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ