01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր Սահմանադրությունը ինչ կարգավիճակ է տալիս երկքաղաքացի միասեռական ամուսնություններին

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` երկքաղաքացի հանդիսացող միասեռական ամուսնական զույգը չի կարող կոչվել ընտանիք: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե  նոր Սահմանադրությունը ինչ կարգավիճակ է տալու այն միասեռական երկքաղաքացի հանդիսացող զույգի ամուսնությանը, երբ այն գրանցվել է մեկ այլ երկրում, որտեղ միասեռականների ամուսնությունն արգելված չէ: «ՀՀ […]

Նոր հեռուստասերիալ` Հայաստանի քաղաքական էլիտայի մասնակցությամբ. 168 Ժամ

Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավին մնացել է 2 ամսից պակաս ժամանակ։ Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը լսելու է «այո»-ի կողմնակիցների խոստումները՝ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դրախտային երկիր դարձնելու վերաբերյալ, և «ոչ»-ի քարոզիչների սպառնալիքները՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպ­քում Հայաստանի՝ դժոխքի վերածվելու մասին։ Դրանցից ոչ մեկը, բնականաբար, չի համապա­տասխանելու իրականությանը։ Քաղաքացիների […]

Կրթության նվազագույն ի՞նչ շեմ կգործի նոր Սահմանադրությամբ

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ արել է 20 առաջարկ, որոնցից մոտ 10-ը ընդունվել են և տեղ գտել նոր Սահմանադրության ընդունված փաթեթում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ գործող Սահմանադրության հոդված 30-ի համաձայն՝ օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ, իսկ ահա Սահմանադրության նախնական նախագծի հոդված 37-ն ասվում էր, որ պարտադիր […]

«Ոչ»-ից «այո» դարձածների մասին

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չգիտի, թե նախկինում Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտված ուժերն այժմ ինքնուրույն են փոխել իրենց դիրքորոշումը, թե նրանց պարզապես համոզել են «կողմ» քվեարկել: Henaran.am-ի հետ զրույցում Բիշարյանը նշեց, որ լավ կլիներ, որ այդ քաղաքական ուժերն էլ իրենց պես մասնակցեին Սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա տարվող աշխատաքներին: «Քաղաքական դաշտում գործողություններն ավելի արժեն, քան խոսքերը: […]

Զուրաբյանը հերքում է ինքն իրեն

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն հայտարարեց, որ Սահմանասրական փոփոխությունների կողմնակիցները շատ քիչ են, չկա կոնսոլիդացիա, ապա նշեց, որ ՀԱԿ-ը միակ խմբակցությունն է, որը դեմ է քվեարկել: Henaran.am-ը հակադարձեց, որ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «կողմ է» քվեարկել, ինչին ի պատասխան Զուրաբյանը հերքեց ինքն իրեն՝ նշելով, թե ինքն ասել է, ոչ թե քվեարկության, […]

Մուրաբան ՕԵԿ-ի հետ կապ չունի՞

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը վրդովվեց լրագրողի հարցից` արդյոք «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորումը ստեղծվել է, որպեսզի ՕԵԿ-ը մաքրեն մուրաբա բաժանողի պիտակից: Հիշեցնենք, խորհրդարանական քարոզարշավի ընթացքում մամուլում խոսվեց, որ ՕԵԿ ղեկավարությունն իր համակիրներին և կուսակցականներին մուրաբա է բաժանում : Մհեր Շահգելդյանը վստահեցրեց, որ ՕԵԿ-ը մուրաբայի հետ չի ասոցացվում, իսկ մուրաբան էլ ՕԵԿ-ի հետ, […]

Քոչարյանի Հայաստանն ու «Դաշնակցությունը»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը ՀՀ երկրորդ նախագահին նախընտրեց չդասել իր իսկ սահմանած դասակարգումների մեջ: Հիշեցնենք, Աղվան Վարդանյանն ավելի վաղ Սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվողներին բաժանել էր երեք խմբի՝ առաջին խմբում մարդիկ են, ովքեր չեն կարդացել Սահմանադրությունը, երկրորդում՝ մարդիկ, ովքեր կարդացել, բայց չեն հասկացել, երրորդ խմբին պատկանում են մարդիկ, ովքեր թե՛ կարդացել են, թե՛ հասկացել, բայց […]

Դաշնակցությունը կկազմակերպի «այո»-ի քարոզչությունը

ՀՅԴ-ն ամեն ինչ կանի, որպեսզի նոր Սահմանադրության հանրաքվեն անցնի ազատ, արդար թափանցիկ պայմաններում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն կողմանակից է, որպեսզի քարոզարշավը լինի երկու կողմերի համար հավասար հնարավորությունների մրցապայքար: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեն անցկացվի առավելագույն ազատ արդար և թափանցիկ: Համոզված եմ, որ […]

Ո՞ր պատգամավորները կհանձնեն հայոց լեզվի քննություն

Սահմանադրության բարեփոխումների նախագծով հայոց լեզվի քննություն պետք է հանձնեն միայն ռուսական կամ որևէ այլ օտար լեզվով կրթություն ստացած պատգամավորները: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս նաև կատակեց, թե 131 հոգու համար ստուգիչ հանձնաժողով հո չեն կազմելու: Հիշեցնենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ էր անդրադարձել այդ հարցին: Վերջինս […]

Ով ում է «իդիոտացնում»

Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի տարեկան հաշվետվության ամփոփման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Հ1-ը զբաղվում է մարդկանց «իդիոտացնելով»՝ քաղաքականությունից հեռու պահելով՝ շեշտեց. «Իդիոտի հայերեն հոմանիշը ապուշն է, որը բաղկացած է ապ ժխտական նախածանցից և ուշ վերջածանցից և նշանակում է անուշադիր: Նախ կանդրադառնամ իդիոտիզմի մի քանի դետալների: Ցավում եմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի