Հենց այնպես իշխանություն չեն տալու (վիդեո)
Քաղաքական գործիչ, ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով միևնույնն է ընդդիմությունը կբոյկոտի, թե չի բոյկոտի ընտրությունները: Հիշեցնենք` Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը հայտարարել են, թե ավելի լավ կլինի բոյկոտել խորհրդարանական ընտրությունները:
«Շշատ հասկանալի բաներից հետո ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց «Սասնա ծռերի» 3 տարբեր հայտարարությունները, ի վերջո, արդեն նրանց հանձնելուց հետո 4-րդ հայտարարությունը: Այս ամեն ինչը ես չեմ հասկանում, հատկապես, թե ինչպես ծնվեց նրանց 3-րդ հայտարարությունը, իրարամերժ հայտարարություններ էին, հիմա նոր հայտարարություն է, որ եկեք, բոյկոտենք:
Իմ կարծիքով` ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի, որ բոյկոտի, ինչո՞ւ, որովհետև բազմաթիվ սածելիդներ են ստեղծված ընտրություններն անցկացնելու ընդդիմության քողի տակ:
մի 5 հոգի կասեն բոյկոտենք, էն 55-ը կասեն`
ոչ, մասնակցենք, որպեսզի հաղթենք, բայց հաղթելու է մի մարդ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը: Ըստ նրա` այսօրվա դրությամբ որոշված է` ինչ է լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
«ՀՀԿ-ը պիտի մնա իշխանության իր սածելիդներով»,-նկատեց նա: Միաժամանակ Գ. Եղիազարյանը հայտարարեց, թե հենց այնպես իշխանություն չեն տալու, դա բացառված է, և հասարակությունն ընտրություններից հետո պայքարի է ելնելու:
Մանրամասները` տեսանյութում: