27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ հետևանքներ կունենա գազի սակագնի իջեցումը

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չգիտի` գազի սակագնի նվազեցումը կբերի գնանկման, թե ոչ, սակայն դա տրամաբանական կլիներ: «Կախված կլինի, թե մեր քաղաքացիների մոտ գազի գնի իջեցման հետ կապված ինչքան խնայողություն կառաջանա»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա, ապա հավելեց, որ գնանկում կարող է լինել նաև եթե սպառողական ապրանքները, որ ներկայացված են շուկայում, ու որոնց ինքնարժեքի մեջ գազի սակագինը մեծ է, ու ավելի ցածր գին ունենան: Օրինակ` այդպես կարող է լինել հացի շուկայում, քանի որ վառարաններն աշխատում են գազով:

«Սակայն չեմ կարծում, որ 5 տոկոս գազի գնի իջեցումն էական փոփոխություններ ինքնարժեքի մեջ  առաջացնի, ու շուկայում գների  փոփոխություն տեսնենք, այլ խնդիր է, որ ավելի մրցկացային վիճակ կարող է ստեղծվել, նոր գործարարներ հայտնվեն, որ այս պայմաններում աշխատեն, ու դա նպաստի գների իջեցմանը»:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց նվազեցնել գազի սակագինը: Տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց սահմանել 100 հազար դրամ վճար, 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` տարեկան 139 հազար դրամ: Նախկինում այն 146 հազար 700 դրամ էր կազմում:

10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են սահմանված բանաձևով, մոտավորապես 114 հազար՝ գործող 122-ի փոխարեն: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձևով կգործեն, որը կկազմի 1000 խ/մ-ի համար մոտավորապես 100 հազար դրամ՝ գործող 120-ի փոխարեն:

Այս սակագների վերաբերյալ Վահագն Խաչատրյանն ասաց, որ էկաան փոփոխություն կլինի նրանց մոտ, ովքեր շատ են օգտագործում, մոտ 5000 դրամ կշահեն, իսկ մնացածների համար, եթե 150-ից բարձր են օգտագործում, ամսական կտրվածքով 1500-2000 դրամ խնայողություն կլինի:

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանի հայտարարությանը, թե իրենք ակնկալում են, որ գազի սպառման ծավալները կաճեն, ապա տնտեսագետը շեշտեց, որ 5 տոկոս իջեցումը ծավալների առումով փոփոխություն չի բերի: Այդ տրամաբանությունն առկա է միայն ջերմոցային տնտեսությունների ու վերամշակողների դեպքում: «Դա տեսականորեն հնարավոր է, բայց կրկին կախված է նրանից, թե գազի տեսակարար կշիռն իրենց արտադրանքի ծավալների մեջ ինչքան է կազմում»,-նշեց նա:

Ի դեպ, վերջինս այս փոփոխությունն ավելի շատ քաղաքական որոշում է համարում և կարծում է, որ եթե  գազի սպառման ծավալները չավելանան, ու Վրաստանով գազի տրանզիտի 10 տոկոսը չիջեցվի, ինչի վրա ևս հույս է դնում «Գազպրոմ Արմենիան», ապա ընտրություններից հետո հնարավոր է սակագինը կրկին բարձրանա: «Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հայաստանյան իշխանությունների խնդրանք եմ համարում ես սա, որին աջակցել է «Գազպրոմ Արմենիան»»:

Դիտարկմանը, թե Հրանտ Թադևոսյանն ասել է, որ այս դեպքում մայր ընկերությունը կփակի 13 միլիարդ 400 միլիոն դրամի տարբերությունը, Վ. Խաչատրյանն արձագանքեց. «Ես շատ կասկածում եմ, որ մայր ընկերությունն այդպիսի նվեր կմատուցի մեզ: Այն, ինչ վիճակում հայտնվել ենք, այդ ընկերության գործունեության արդյունքում է, նրա կողմից «բարեգործական» ակցիաների կողմից 2013-ին, տեսանք, ինչ եղավ` 300 միլիոն պարտք, դրանից հետո անընդհատ գների թանկացում»:

Վ. Խաչատրյանը հիշեցրեց մի կարևոր հանգամանք ևս, որ համաշխարհային շուկայում գազի սակագինը 2 ու կես անգամ ընկել է, և որևէ մի խանգարող հանգամանք չկար, որ գազի գինը Հայաստանում դառնար 100 դրամ: Այս իսկ պատճառով էլ նա մտավախություն ունի, որ հուլիսին ընկերությունը հերթական հայցով կդիմի, որ սակագները բարձրացնեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը 2015 թվականը փակել է վնասով, -11 միլիարդ է եղել, շահույթ չի ստացել: Այսինքն սրանք հիմնավորումներ են, որ սա ավելի շատ քաղաքական նպատակ հետապնդող միջոցառում էր, քան տնտեսական նպատակներ հետապնդող»,-եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ