28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Անձը չի փոխվի, կուսակցությունը կապ չունի. պատգամավորը` վարչապետից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ական դառնալու Կարեն Կարապետյանի որոշումը անվստահություն է առաջացնելու նրա նկատմամբ, կամ էլ նրա վարած քաղաքականության մեջ է փոփոխություն լինելու: «Անձը չի փոխվի, անձն ինչպիսին կար, այնպես էլ մնում է: Կապ չունի` ինքը կուսակցությանը կանդամակցի, թե ոչ: Այդ կարծիքները շատ սխալ կարծիքներ են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Ս. Ավետիսյանի վարչապետի վարկանիշն էլ չի իջնի: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հանդեպ անվստահություն կա հասարակության մոտ, պատգամավորն արձագանքեց. «Հասարակությունն անվստահություն ունի` ընդամենը դուրս գալով այսօրվա վիճակից: Բնական է, որ կա դժգոհություն, կան շատ խնդիրներ, և այդ դժգոհությունն էլ ուղղվում է այն կուսակցությանը, որն իշխանությունն է»:

Ս. Ավետիսյանն ընդգծեց այն փոփոխությունները, որ նախաձեռնել է Կարեն Կարապետյանը, շարունակվելու են. «Բարեփոխումները ձեռնարկել է, և դա կապ չունի` ինքը կուսակցության մեջ լինելու էր, թե չէ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ