13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընդդիմությունն էլ պիտի պատասխանատվություն ստանձնի (վիդեո)

Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը համաձայն չէ, որ իշխանության բացթողումները, եղած խնդիրները և այլն, լավագույն պայմաններն են ստեղծում ընդդիմության` նախընտրական կամպանիա ստեղծելու համար:

«Տեղի է ունենում  քաղաքական դաշտի մարում, բոլորը կենտրոնացած են կառավարության ռեֆորմների վրա, ու դա շեղում է մարդկանց ուշադրությունը, և ասել, որ ընդդիմության համար լավագույն ստարտային պայմաններն են, սխալ կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Ա. Սեդրակյանի ընդդիմության համար ավելի լավ կլիներ, եթե հնարավորություն լիներ բարձրացնել գաղափարներ,բանավեճեր ունենալ դրանց շուրջ, իսկ հիմա ըննդիության ռեսուրսը գնում է` արձագանքելու Կառավարության նախագծերին:

Ինչ վերաբերում է դաշինքներով խորհրդարանական ընտրություններին մասնակցությանն, ապա նա ասաց, չտապալվելու համար պետք է շատ լուրջ դիտարկել ստրատեգիական այն կետերը, որ պիտի լինեն ընտրությունները հաղթելուց հետո: «Ընդդիմությունը պիտի ասի, որ հաղթելուց հետո պատրաստվում ենք կատարել սա , սա, սա»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ