20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակցությունները վերսկսելու սրանից ավելի հարմար պահ չի կարող լինել․ Վարդան Օսկանյանը՝ նախագահի հարցազրույցի մասին

Քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ուշադրությամբ նայեցի նախագահ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին: Պետք է ասեմ, որ դրանում ինձ համար մի քանի խնդրահարույց մտքեր կան: Ինձ ամենաշատը զարմացրեց և մտահոգեց այն դիրքորոշումը, որ հայկական կողմը չի ուզում կամ պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները: Հարցազրույցում ասվում է, որ ադրբեջանցիների ծրագրերը ձախողվել են, միջազգային հանրությունը, հատկապես […]

Չպետք է անընդմեջ ապրել ռազմական հաջողությունների երազախաբությամբ

Կեսգիշերին հայկական զինուժի կողմից վերջ դրվեց ադրբեջանական ամպագորգոռ տվայտանքներին: Ամբողջ գիշեր ահ ու սարսափի մեջ տեղահանվում էին: Հա, ի դեպ գերժամանակակից սպառազինությունը բնավ էլ ադրբեջանցի զինվորականների համար չէ: Այն կիրառելու համար նախ և առաջ անհրաժեշտ է լինել ոչ թե ավանակ, այլ գիտակ, և երկրորդ՝ պետք է ունենալ համարձակություն և կամք, իսկ ավանակներից նման բան ակնկալելը […]

«Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում Տավուշում» /վիդեո/

ԵԿՄ ԵԵԿ Իջևանի շրջանի հրամանատար Էրիկ Սահակյանը սահմանագծին ֆիքսել է անօդաչու թռչող սարք: Էրիկ Սահակյանը մեզ տրամադրեց տեսանյութը: «Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում  Տավուշում, բայց մենք դրանից չենք վախենում «վիզը» կոլորենք: Բոլորս էլ պատրաստ ենք ու զգոն»,-նշեց Սահակյանը: Դիտեք նաև տեսանյութը:

Ադրբեջանը պիտի հույսեր չունենա, որ հայ զինվորի փոխարեն սահմանին կկանգնի ուրիշը /վիդեո/

«Երկրի ղեկավարի խոսքը լի է մեսիջներով, և դրանք հասցեատեր ունեն։ Այս պարագայում, իհարկե, առաջին հասցեատերը Ադրբեջանն է։ Ադրբեջանը պիտի հույսեր չունենա, որ հայ զինվորի փոխարեն սահմանին կկանգնի ուրիշը,  որի հետ Ադրբեջանը հեռանկարներ պիտի կապի կամ ապագայի համար հույսեր ունենա», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի վերջին հարցազրույցին և, հատկապես, […]

Նոր խնդիրներ

Պաշտպանության նախարարությունում, Զինված ուժերի Գլխավոր շտաբում տեղի ունեցած պաշտոնանկությունները մեծ առումով սպասելի էին: Ակնհայտ է, որ հայկական կողմն անհրաժեշտ «պազիցիաներում» ուժեղացման է գնում: Դրված են նոր խնդիրներ և ակնկալվում է կատարման որակապես նոր՝ առավել բարձր մակարդակ, ինչը նաև կադրային փոփոխություններ է ենթադրում, կարծում է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: Հիշեցնենք, այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են […]

Պետք է անել այնպես, որ Արցախում խաղաղապահների տեղակայման խնդիր չդրվի /վիդեո/

«Պետք է անել այնպես, որ Արցախում խաղաղապահների տեղակայման խնդիր չդրվի։ Կարծում եմ՝ մեր դիվանագետները պետք է ակտիվորեն աշխատեն, որպեսզի Արցախը ճանաչվի որպես բանակցող կողմ», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Պատմաբանն ընդգծեց՝ դիրքերից դիպուկահարների հեռացման խնդիրն էլ պետք է կարգավորվի։ Էդիկ Մինասյանի կարծիքով` արցախյան խնդրի կարգավորման հարցում […]

ԼՂ-ում տիրող իրավիճակը փխրուն է․ Կրեմլ

Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրադրությունը փխրուն են համարում։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta.ru-ն։ Պատասխանելով ԼՂ իրավիճակի մասին Մոսկվայի գնահատականի վերաբերյալ հարցին՝ Պեսկովն ասել է․ «Շատ փխրուն է»։

Ապրեք, ցնցող էր

Ցնցված եմ Ավրորա մրցանակաբաշխության մակարդակից: Չէի հասցրել նայել, ինչն անում եմ այժմ: Հպարտ եմ, որ Հայաստանում կարող է նման մասշտաբի միջոցառում կազմակերպվել, երբ քեզ՝ փոքր ազգի ներկայացուցիչիդ զգում ես մեծ, առաջադեմ, լուսավոր, 21-րդ դարի մարդկության մի մասը: Ապրեն կազմակերպիչները, մասնակիցները, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը: Սա անպատկերացնելի էներգետիկա է: Մի տեսակ չեմ հավատում, որ այն Հայաստանում է: […]

Ադրբեջանն այս անգամ կուրծք չի ծեծել /վիդեո/

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում առաջին անգամ Ադրբեջանը չփորձեց կուրծք ծեծել ու պնդել, թե  նախահարձակ չի եղել, քանի որ փաստերն ավելի զորեղ են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանն ընդգծեց՝ Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, և անիմաստ կլիներ, որ  ադրբեջանական կողմը ստեր,  ասեր՝ Հայաստանն է […]

Ինչո՞ւ մերժվեց «Կազանյան փաստաթուղթը»

«Հետաքրքրական է, որ 2011 թվականին, երբ թվում էր, թե կողմերն այդքան մոտ էին Կազանում ընդհանուր սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ընդունմանը, դրա շուրջ աղմուկն այդքան մեծ չէր: Այսօր, երբ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Ադրբեջանի ապրիլյան գործողությունները, «բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ», այսինքն՝ կողմերն այս պահին, Ադրբեջանի պատճառով, հեռացել են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված