«Գոոոլ» չէ, «ՆիԳոոոլ»…
«Ճիշտա՞ որ ՔՊ-ից ֆուտբոլ նայողները ՖԲ-ում «Գոոոլ»-ի փոխարեն «ՆիԳոոոլ» են գրում»: Աշոտ Ասատրյանի գրառումը
«Ճիշտա՞ որ ՔՊ-ից ֆուտբոլ նայողները ՖԲ-ում «Գոոոլ»-ի փոխարեն «ՆիԳոոոլ» են գրում»: Աշոտ Ասատրյանի գրառումը
Վաղը` ապրիլի 21-ին, մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ից Henaran.am-ին փոխանցեցին, որ քարոզարշավը մեկնարկելու է Էրեբունի համայնքից, քարոզարշավը հիմնականում բակային հանդիպումներով է ընթանալու: «Ելքը» քարոզարշավը սկսելու է երթով, որը կմեկնարկի ժամը 18:00 «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից (Մոսկովյան, […]
«Օնլայն տաքսի ծառայությունների բոլոր վարորդները չեն, որ հարկերը վճարում են, դրա համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է կազմակերպում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով անհատ տաքսու վարորդների բողոքին, թե «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները […]
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծ ներկայացրեց նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Առաջարկվում է մուտքի վիզա ստանալու գործընթացը պարզեցնել. միայն դիմում լրացնել և հանել հարցաթերթիկի պահանջը: Նախագիծը զեկուցելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց` հարցեր կամ առարկություններ կա՞ն: Ոչ մի հարց կամ առաջարկություն չհնչեց: Վարչապետը բոլորին մաղթեց բարձր տրամադրություն և հայտարարեց նիստի ավարտի մասին: «Ինչ լավ ա՝ ես […]
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական է տալու, որպեսզի վերցնի պատգամավորության մանդատը: Այս մասին և ինքն է հայտարարել, և օրեր առաջ էլ հայրը` Հովիկ Աբրահամյանն է հաստատել: Նշանակում է, քաղաքը նոր քաղաքապետ է ընտրելու: Մամուլն արդեն նշում է, որ այստեղ ընտրական լարվածություն կնկատվի ընդհուպ մինչեւ բախում, քանի որ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն այս […]
««Կուսակցությունների մասին» ՀՀ Օրենքի խախտում չէ՞, երբ կուսակցությանը ֆինանսական օգնություն են ցույց տալիս, նվիրատվություններ կատարում օտարերկրյա քաղաքացիները կամ իրավաբանական անձինք: Որքան հիշում եմ, դա Օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի խախտում է… Այնպես որ, «Երկիր Ծիրանի» կուսկացությունը(ԵԾԿ), կարծես խախտում է «Կուսակցությունների մասին» Օրենքի պահանջները, քանի որ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բացահայտ հայտարարում է, որ իրենց հովանավորում […]
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երեկ հրապարակած զեկույցով՝ 2016 թվականը Հայաստանը փակել է իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0.2 տոկոս աճով։ 2017 և 2018 թվականների համար կանխատեսվում է 2.9-ական տոկոսի աճ: Ըստ զեկույցի, 2016-ին գործազուրկները կազմել են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18 տոկոսը, գրեթե նույն ցուցանիշն ակնկալվում է այս և հաջորդ տարվա համար: Սա ամենաբարձր […]
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն իբր թե վերագրել են քաղաքականության մեջ դասական համարվող իշխանություն-ընդդիմություն ֆունկցիաները: «Մենք հիմա այդ Սահմանադրությունից հետո կանգնել ենք մի վիճակի առաջ, որտեղ չունենք ընդդիմություն, որն այդ ձևաչափն իր վրա պետք է վերցնի: Այսինքն` ֆորմալ ընդդիմություն հիմա «Ժառանգությունն» է, և հանրության կողմից ընկալվող ընդդիմություն «Ելքն» է խորհրդարանում»,-Henaran.am-ի հետ […]
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀՇ կուսակցությունը, ինչ անելիքներ ունի ընտրություններից հետո, մասնավորապես երբ առանցքային գործիչներ են լքել կուսակցությունը, ինչպես օրինակ` Ալեսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը: Հիշեցնենք, դաշինքի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի կազմում, ինչը Իգիթյանը ողջունում է:
«Մարդուն ընտրելիս պետք է հաշվի առնել նաև արմատները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար, անհայտ կորածի մայր Ռիմա Առաքելյանը: Նա հայտնեց, որ իր ղեկավարած խորհրդի անդամները արդեն քննարկել են հարցը և միանշանակ որոշել՝ սատարել Տարոն Մարգարյանին: «Նախ հաշվի ենք առել նրա արմատները ու երկրորդը այն, […]
























