Ո՞վ է փող տալիս Զարուհի Փոստանջյանին. խախտում է
««Կուսակցությունների մասին» ՀՀ Օրենքի խախտում չէ՞, երբ կուսակցությանը ֆինանսական օգնություն են ցույց տալիս, նվիրատվություններ կատարում օտարերկրյա քաղաքացիները կամ իրավաբանական անձինք:
Որքան հիշում եմ, դա Օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի խախտում է…
Այնպես որ, «Երկիր Ծիրանի» կուսկացությունը(ԵԾԿ), կարծես խախտում է «Կուսակցությունների մասին» Օրենքի պահանջները, քանի որ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բացահայտ հայտարարում է, որ իրենց հովանավորում են մի քանի սփյուռքահայեր:
Մասնավորապես լրատվամիջոցներում շրջանառվում է հատկապես ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Գրիգորյանի անունը…
Չգիտեմ, գուցե ես սխալ ե՞մ…»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը: