28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիրավորված է (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ նորմալ է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից 3 ուժերն են մասնակցելու հայտ ներկայացրել: ՀՀԿ-ն իշխանություն է, և բնական է, որ մասնակցելու էր, իսկ «Ելքն» ընտրություններում հաղթած ընդդիմադիր կուսակցությունն է: «Զարուհի Փոստանջյանն էլ, ով քաղաքում սիրված կերպար է, և որոշակի շերտերի մեջ պահանջարկ ունեցող անձ է, կարծում եմ, որ տեսնում է իր անելիքը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:

 «Կարծում եմ, որ «Վերածնունդը» դեռ իր վերքերն է լիզում և ելքեր է փնտրում ՀՀԿ-ի հետ լծակներ ստանալու համար, քանի դեռ բանակցություններն իր համար չեն ավարտվել, նա ոչ մի կտրուկ գործողություն ու հայտարարություն էլ չի անի:

«Ծառուկյան» դաշինքն այս պահին, կարծում եմ, արդեն փոխպայմանավորված է Ազգային ժողովում իր հնարավորությունների մասին: Նա վիրավորված է մի քիչ, որովհետև, ըստ էության, ավելի շատ էին խոստացել, քան ունի, և հիմա էլ ինքը մեծ քաղաքական թռիչքի պիտի մասնակցի, ոչ թե ՏԻՄ ընտրությունների:

ՀՅԴ-ի համար շատ տխուր եմ, այն ավանդական կուսակցություն է, Հայաստանում չնայած բոլոր ջախջախումներին ունեցել է իր համակիրները»,-ասաց Հրանուշ Խառատյանը: Վերջինս նկատեց, որ ՀՅԴ-ն ճգնաժամային վիճակում է հաղթահարեցլ խորհրդարան անցնելու շոմը, և նրան դրանում օգնել է ՀՀԿ-ը:

Իսկ ՀԱԿ-ը, Հ. Խառատյանի համոզմամբ, մի գերխնդիր ունի, որը քաղաքական իշխանության մակարդակում չի լուծվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ