17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա թող բոլորը հիշեն

Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրարշավի մեկնարկի ժամանակ Էդմոն Մարուքյանը ասաց, որ ոչ մեկ թող չզարմանա, որ ՕԵԿ-ը Վանաձորում լուրջ քվեներ հավաքի։ Թերևս հենց այդ ժամանակ էլ համաձայնեցի իր հետ, որովհետև գիտեմ, թե այդ կուսակցությունը ինչպիսի փորձ ունի ու ձևերը գիտի։ Սա թող բոլորը հիշեն, որ քաղաքականությունը ֆեյսբուքում չէ, հանրային կարծիքը բացարձակ կապ չունի ֆեյսբուքյան տրամադրությունների հետ […]

Որն է ՀՀԿ-ի «կախարդական փայտիկը» (վիդեո)

«Բնականաբար, միշտ բողոքում են ուժեղներից, հանրահավաքների ժամանակ հավաքված մարդիկ խոսում են հանրության անունից, բայց ընտրություններն ամնենալավ ինդիկատորն են, ցուցանիշն են, առավել ևս այս ընտրությունները, նաև Գյումրիի ու Վանաձորի, որոնք քաղաքական ընտրություններ էին, ոչ թե՝ անհատների»,-Henaran.am-ի հարցին, թե ժողովուրդը մշտապես բողոքում է ՀՀԿ-ից, իշխանություններից, հանրահավաքներ է անում, բայց ընտրությունների ժամանակ այդ ի՞նչ կախարդական փայտիկ է օգտագործում […]

Այս պորտֆելը քաղաքական է

Իմ կարծիքով Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելով Սերժ Սարգսյանը անմիջական վերահսկողության տակ է առնում ՊՆ ամբողջ համակարգը իր ներքին հարցերով հանդերձ, իսկ դա նշանակում է համակարգում շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, ի դեպ Վիգեն Սարգսյանը նախկինում աշխատել է զինված ուժերի համակարգում և պորտֆելը քաղաքական է: Մանվել Կոստանդյանի գրառումը:

ՀՀԿ-ը դեռ չի շտապում և ոչինչ էլ չի բացառում (վիդեո)

«Ես խնդրում եմ չշտապել, պաշտոնական տվյալները կլինեն և երբ վերջնական տոկոսները կլինեն, կլինեն նաև բանակցություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թեթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ը փաստորեն չի հաղթահարվել սահմանված շեմը, և պետք է դաշինքներ ձևավորեն, քննարկումներ կա՞ն արդյոք պայմանավորվածությունների շուրջ : Հարցին՝ իսկ եթե ընդդիմությունը դաշինք կազմի՞, Բաղդասարյանը […]

«Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»:

Աշխատել է պետք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ ընտրական գործընթացներում նախորդ ընտրությունների համեմատ փոփոխություններ ու առաջընթաց չկա. «Մենք կարող ենք փաստել, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալ ունեին, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները չգնան ու չարձագանքեն: Եղել են դեպքեր, երբ այդ ահազանգերը եղել են […]

Վայր կդնի՞ մանդատը

«Այո, նման բան քննարկվել է կուսակցության վարչության նիստում, և ոչ միայն այդ հարցը, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանն` անդրադառնալով մամուլի լուրերին, թե ԱԺ պատգամավոր ու կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պատրաստվումէ  հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից: Վարդան Քոչարյանն այլ մանրամասներ չհայտնեց, միայն հավելեց. «Անհրաժեշտության […]

Դեռ պարզ չէ

Դեռևս պարզ չէ, թե ով է գլխավորելու ՀՀԿ շտաբը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նշենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո սկսվեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հենց նա է լինելու «Հանրապետականի» շտաբի ղեկավարը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սակայն Henaran.am_ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեռևս բավական ժամանակ ունեն` այս հարցը քննարկելու […]

ԼՂ խնդրի կարգավորման համար դեռեւս պայմաններ չեն ստեղծվել․ Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա ֆորումի ժամանակ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ասել, որ հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ստեղծվել, գրում է ТАСС գործակալությունը։ Նա ասել է, որ ներկայումս կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»: Պետքարտուղարը նշել […]

Շարմազանովը չբացառեց փոփոխությունները ՀՀԿ ղեկավար մարմնի կազմում

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները, նոյեմբերին հրավիրվելիք կուսակցական համագումարի վերաբերյալ հարցեր: «Համագումրը նախընտրական բնույթ չի կրելու, կկրի հաշվետվողական բնույթ, բայց համագումարից անմիջապես հետո մենք կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին ապրիլյան»,-այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված