«Նախ մի հատ հլը դու զենք վերցրու, տեսնենք՝ քաշդ հերիքում է»
«Հետևում եմ , թե որոշ «թունդ» ազգափրկիչներ ինչպես են քննարկում Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը ու զարմանում եմ:
Մարդիկ տանը նստած, մյուսներին մեղադրում են ստրկամտության մեջ, մյուսներին հրամայում են, որպեսզի օր առաջ միանան Սեֆիլյանին: Սակայն տվյալ դեպքում ավելի բարոյական կլիներ, որ առաջին քայլը իրենք անեին, որպեսզի հետագայում մյուսների վրա մունաթ գալու իրավունք ունենային:
Չէ, իրանք զբաղված են ազգի փրկության մասին մտածելով, իսկ մնացածը ստրկամիտ են, որ չեն ազատվում իշխանությունից:
Կյանքում ոչինչ չանել ու բոլորից միայն պահանջել ու բողոքել, երկիրը քանդելուն հավասար բան է:
Նույնն էր նաև Սասնա Ծռերի ժամանակ, երբ որոշները մտածում էին, որ կարող են տանից մարդկանց զենք վերցնելու կոչեր անեն: Նախ մի հատ հլը դու զենք վերցրու, տեսնենք՝ քաշդ հերիքում է»:
Աշոտ Ասատրյանի գրառումը