14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բենզինի գնաճը ժամանակավոր է

Մեր երկրում օդային փոխադրումները, ծառայությունները, բենզինը, միսը վերջին ամիներին թանկացել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմն ընթցքում նշեց  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը.

«Բենզինի գինը մեզանում թանկացել է, գները միջազգային շուկայում եւս աճել են: Վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած փոթորիկների պատճառով որոշ նավթմշակող ընկերություններ դադարեցրել են   աշխատանքները, և նույնիսկ ԱՄՆ-ն է արտերկրից նավթամթերիք ներդրել: Ամեն դեպքում,   բենզին ներկրողները կարծիք են հայտնել, որ գնաճը ժամանակավոր է», – շեշտեց բանախոսը:

Ասուլիսի մյուս բանխոսը՝ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը  նշեց՝վիճակագրական տվյալները փաստում են՝  խոզի միսը վերջին շրջանում 38 տոկոսով է թանկացել, ոչխարի միսը՝ 15, իսկ կարագը 13 տոկոսով:

«Մարդը պետք է միշտ չարչարվի ու մտածի, թե ո՞նց կարտոֆիլ գնի կամ կոշիկ գնի, որ երեխան գնա դպրոց: Ու էդպես էլ ապրի՞, դա չեղավ ապրել», – նշեց Արմեն Պողոսյանը :

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ