30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայհոյելով Պուտինին, չափալախ տալով Թրամպին…»

«Ամեն մեկը նստելով տաքսի կամ ստեղնաշարի մոտ, խելացի ու խոհեմ տեսք ընդունած սկսում է երկիր կառավարել, սովորեցնել, դասեր տալ բոլորին ու բոլոր բնագավառներում: Երկիրը «կառավարելուց ու համակարգելուց» հետո անցնում է համաշխարհային լրջագույն, կարևոր ու առաջնահերթ խնդիրների կարգավորմանը: Հայհոյելով Պուտինին, չափալախ տալով Թրամպին, հայհոյելով ու անիծելով մյուսներին… «Խելացի-խելացի» խոսելով, մտքեր շարադրելով, իրեն ազգափրկիչ ու ազգանվիրյալ ներկայացնելով, իրեն պատկերացնելով երկրի, աշխարհի իրադարձությունների առանցքում ու կենտրոնում…
Ու էնքան է այդպես անկապ խոսում և գրում, որ ինքն էլ է հավատում իր «առաքելությանը, իր նշանակությանն ու խելացիությանը»…Ընդհուպ զենքը ձեռքին ծռապայքարելու և «կարգուկանոն» հաստատելու առումով:
Ցավն այն է, որ նման խելացիստիտները շատացել են ու իրենց խելափրկիչ արտաթորանքներով «կերակրում» և խելացիստիտով վարակում են իրենց նմաններին…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ