Հրեան դիմում է Հիսուսին եւ բացատրում ` ինչու. այսպիսի բան դուք չեք լսել /վիդեո/
Շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն: Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրենության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց` նա պիտի փրկվի: Մատթ. 24:10-13:
Հիսուս, սփոփիչ բոլոր վշտացյալների, օգնիր մեզ՝ Քո մխիթարությունը հասցնել բոլոր այն կարոտյալ սրտերին, որոնց Քո սփոփանքն ես կամենում հասցնել մեր միջոցով: Տե՛ր, գործածիր մեզ: Կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով, միայն դիր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույն ձևով ծառայել Քեզ և առավել ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա Քո՛ փառքի համար: Ամեն
Աստծուն հավատացողը Նրա մեջ գտնում է ամեն բան, ինչ անհրաժեշտ է ապրելու համար՝ մխիթարություն, ինքնագիտակցություն, հույսի հաստատակամություն և սիրո անսպառ զորություն: Առակ. 9: 1-6Զաք. 3: 7 – 4: 9Եբր. 9: 1-10Հովհ. 10: 22-30։
Սուրբ Եփրեմ ԱսորիՈչ ոքի մի հարցրու բաների մասին, որ քեզ պետք չեն: Սովորիր ամեն մարդու մասին բարին խոսել, իսկ քեզ նվաստացնել, դրանում մեծ խոնարհություն կա, որ հոգին դժոխքից բարձրացնում և հատում է կրքերը, սա մեծ հաղթանակ և զենք է սատանայի դեմ:
Փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, կատարյալ առողջություն շնորհի՛ր բոլորին Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով Քո վրա վերցրեցիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերն ու հեռացնել մեզանից ցավերն ու հիվանդությունները, որովհետև Քեզ հայտնի են մեր […]
«Աշխարհի լինելիությունը համոզիչ ապացույցն է Աստծո գոյության, ամենայնն Արարողի և Նախահղացողի: Ժամանակի և տարածության միասնության մեջ երևան են գալիս ոչ միայն միտքը, այլև մտահղացումը, ուժը, բանականությունը, վեհությունը, կանխատեսումն ապագայի, իմացությունն ու տեսլականն ամենայնի: Մի խոսքով՝ այս բոլոր որակներն ի լուր ամենքի ավետում են Աստծո գոյության մասին, Ում առջև մարդը պետք է խոնարհվի, Ում մարդը պետք […]
Աստված սիրում է մեզ: Նրա սերը այնքան նուրբ է, այնքան մեծ ու այնքան իրական: Հիսուս եկավ միայն նրա համար, որ սովորեցնի մեզ սիրել: Նա կյանքի հաց դարձավ, որպեսզի հագեցնի Իր սիրո հանդեպ ունեցած մեր սովը: Ապա, կարծես դա Իր համար բավական չէր, Նա դարձավ սովյալ, անհագուստ, անտուն, որպեսզի դուք և ես կարողանանք հագեցնել մարդկային սիրո […]
























