09 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ես ստիպված եմ մտածելու, որ գոյություն ունի ինչ-որ գերբնական մի բան

«Ես ստիպված եմ մտածելու, որ գոյություն ունի ինչ-որ գերբնական մի բան, որ սկիզբ է տվել իմ եզակի ինքնագիտակցող հոգուն: Գերբնական Աստվածային արարման գաղափարն ինձ օգնում է, որպեսզի ես խուսափեմ այն ակնհայտ անհեթեթ մտահանգումից, թե իմ գենետիկական ծագումը՝ իմ եզակի ես-ը, ունի ոչ Աստվածային բնույթ: Հավատն առ Աստված առաքինություն է և ոչ թե գիտություն: Հավատի վստահությունն […]

Մթնոլորտը թույն կտեղա

«Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կը հուզին ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կը տեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն, մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: […]

Չկային եկեղեցիներ և կառուցվեցին, միթե՞ ուրախանալու առիթ չէ. Գուգարաց թեմի առաջնորդ

Henaran.am-ի հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն անդրադառնում է կառուցվող եկեղեցիների շուրջ ծագած աղմուկին: – Աստված օգնական, Սրբազան հայր: Վերջին օրերին միանգամից երկու եկեղեցի բացվեց, և սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում, որ ավելի լավ կլիներ նոր եկեղեցիների փոխարեն վերանորոգվեին հները, կամ գումարն ուղղվեր սոցիալական խնդիրների լուծմանը: Ինչպե՞ս եք վերաբերում Դուք ընդհանրապես նոր եկեղեցիների […]

Արարիչ Աստված մեզ հետ խոսում է ավելի բարձր, ավելի պարզ, քան երբևէ

«Եթե վերջին յոթանասուն տարում մեզ վրա հեղվում է հայտնագործությունների և գյուտերի փոթորիկը, ապա դա նշանակում է, որ Արարիչ Աստված մեզ հետ խոսում է ավելի բարձր, ավելի պարզ, քան երբևէ»: ԴԵՍԱՈՒԵՐ Ֆրիդրիխ – (1881-1963), գերմանացի կենսաֆիզիկոս, ռադիոլոգ, փիլիսոփայության, բժշկագիտության և աստվածաբանության դոկտոր: Մշակել է ռենտգենյան ճառագայթների կիրառման մեթոդը: Առաջինն է կիրառել ռենտգենոկինեմատոգրաֆիայի սարքը, որի շնորհիվ առաջին […]

Պոռնկություն

«Ամուսնությունը ամեն կողմանե պատվական է, և անկողինը՝ սուրբ. բայց շնացողներին և պոռնիկներին Աստված կդատի» (Եբրայեցիս 13.4): «Փախեք պոռնկությունիցը. ամեն մեղք, որ մարդ գործի, իր մարմնիցը դուրս է, բայց պոռնկություն անողն իր մարմնի մեջ է մեղանչում» (Ա Կորնթացիս 6.18):  «Որովհետև սա է Աստծո կամքը՝ ձեր սրբությունը, որ դուք ետ կենաք պոռնկությունից, և ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ և պատվով, ոչ […]

Միայն նորովի դարձն առ Աստված կարող է փրկել մեզ վերահաս աղետից

«Մարդկային ջանքերով տիեզերական թռիչք իրագործելը ցնցող հաջողություն է: Բայց Տիեզերքը մարդու առաջ իր դռների շատ չնչին, նեղլիկ մասն է բացում միայն: Տիեզերքի մեծ գաղտնիքների դիտահայումը, նույնիսկ այդ նեղլիկ ճեղքի միջով, անկասկած հաստատումն է առ Արարիչն ունեցած մեր հավատի: Որպես գիտնականի՝ ինձ համար դժվար է հասկանալ ոչ միայն Բարձրագույն Բանականությունը բացասողին, այլև գիտության զարգացումը բացասող հավատացյալին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի