10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ուրեմն, խաղաղվե՛ք և կանչե՛ք Աստծուն

Ձեր բոլոր հոգսերը Աստծուն հանձնեք, Նա ձեզ համար նախախնամում է: Փոքրոգի մի՛ եղեք, և մի՛ խռովվեք: Նա, Ով քննում է մարդկանց հոգիների ծածուկ խորքերը, ձեր իղձերն էլ գիտե և ի զորու է` դրանք ի կատար ածելու այնպես, ինչպես որ Ինքը գիտե: Դուք խնդրե՛ք Աստծուց և ձեր համարձակությունը մի՛ կորցրեք: Մի՛ կարծեք, թե քանի որ ձեր […]

Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և ժողովրդին

Ինչպես հաղորդում է  «Արմենպրեսը», վկայակոչելով Անթիլիասի մամուլի ծառայությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը այսօր մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար ասել է․ «Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր […]

Լուսավորչի աղոթքը

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անագեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ, հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ […]

Նշանակվել է

Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ է նշանակվելՏ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ազատվելով Արթիկի թեմի առաջնորդի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրենի պաշտոններից, նշանակվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ: Բարի ծառայություն ենք մաղթում Հովակիմ Սրբազանին:  

Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ

Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ: Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ` մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան:  Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե´ր, հույսս Քեզ վրա եմ դնելու: Իմ օգնականն եղիր, Տե´ր, և մի´ անարգիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի