Ուրեմն, խաղաղվե՛ք և կանչե՛ք Աստծուն
Ձեր բոլոր հոգսերը Աստծուն հանձնեք, Նա ձեզ համար նախախնամում է: Փոքրոգի մի՛ եղեք, և մի՛ խռովվեք: Նա, Ով քննում է մարդկանց հոգիների ծածուկ խորքերը, ձեր իղձերն էլ գիտե և ի զորու է` դրանք ի կատար ածելու այնպես, ինչպես որ Ինքը գիտե: Դուք խնդրե՛ք Աստծուց և ձեր համարձակությունը մի՛ կորցրեք: Մի՛ կարծեք, թե քանի որ ձեր փափագը սուրբ է, ապա իրավունք ունեք բողոքելու առ այն, որ ձեր աղոթքները չեն լսվում: Աստված ձեր իղձերն ի կատար է ածում այնպես, ինչպես որ դուք չգիտեք: Ուրեմն, խաղաղվե՛ք և կանչե՛ք Աստծուն:
Լոկ աղոթքներն ու աղաչանքները չէ, որ մեզ կատարելության են առաջնորդում: Կատարելության առաջնորդողը Տերն է, որ գալիս բնակվում է մեր մեջ, երբ մենք Նրա պատվիրաններն ենք կատարում: Եվ նրա ամենաառաջին պատվիրաններից մեկն այն է, որ մեր կյանքում ոչ թե մեր, այլ Աստուծո կամքը լինի, և լինի այն ճշգրտությամբ, ինչպես որ երկնքում հրեշտակների կողմից է լինում, որպեսզի մենք էլ կարողանանք ասել.
«Տե՛ր, ո՛չ ինչպես ես, այլ ինչպես որ Դու ես կամենում. «Եղիցին կամք քո որպես յերկինս` եւ յերկրի»: Արդ եթե Քրիստոսը մեր մեջ չէ, ապա աղոթքներն ու աղաչանքները պատրանքի են առաջնորդում:
Սբ. Նեկտարիոս