13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մեծը պետք է խոնարհվի, որպեսզի փոքրի ցավը հասկանա

«Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի, ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը» (Ղուկ. 22: 26), որովհետև մեծը պետք է խոնարհվի, որպեսզի փոքրի ցավը հասկանա ու դարմանի, իսկ առաջնորդը՝ պատասխանատվություն կրի ամեն սպասավորի համար։

Աստծուն մոտենալու առաջին քայլը

Առաջին քայլը Եկեղեցի գնալն է, ուր և կսովորեցնեն մնացած քայլերը` Ժամերգություն, Սուրբ Պատարագ, Եկեղեցու Հայրեր, Աստվածաշունչ, աղոթք  և այլ բարեպաշտական սովորություններ: Եկեղեցուն զուգահեռ լավ է գտնել մի հոգևոր մարդ, եկեղեցու անդամ, որը տեղեկացված է և օգտվել նրա հմտությունից, շուտ ոտքի կանգնելու համար: Բայց, առանց եկեղեցու ցուցումների, քայլերը կխճճվեն ու մարդը կհայտնվի խառնաշփոթի մեջ: Օրինակ ինչքան […]

Որևէ չարություն մեր կյանքի վրա իշխանություն չունի, եթե

Որևէ չարություն մեր կյանքի վրա իշխանություն չունի, եթե մենք կամավոր դա նրան չտանք: Վերջին խոսքը միշտ Աստծունն է: Տիրոջ բարությունն ու համբերությունը մեզ ժամանակ է տալիս ապաշխարելու: Զգույշ պիտի մնանք, որ չարհամարհենք այս բարությունը (Հռոմ. 2:4-7): Հիվանդությունները, պատահարները, նեղություները չեն կարող կանգնեցնել մարդուն, եթե նրա միտքը ապաշխարության վրա է: Արմեն Հարեյան

Ինչպես վարվել փողի հետ․ Աստված սովորեցնում է

Ինչպես մարգարեն է պատգամում՝ ձեր դրամը վարձով մի տվեք նրանց, ովքեր իշխողների բռնությունից նեղվում են (Եզեկ. 18:8), և վաշխերի շահով մի կերեք նրանց աղքատ վաստակը, այլ որպես եղբայրներ կարեկից և օգնական եղեք միմյանց: Ինչ-որ փոխ եք տալիս նրանց, այն միայն պահանջեցեք նրանցից և անանց կյանքում բազմապատիկ վարձք կստանաք Աստծուց, քանզի Քրիստոս հրամայում է ոչ միայն […]

Արթնացեք, խնդրում եմ ձեզ

Հնարավոր չէ կյանքի վերջում զբաղվել հոգևոր գործերով, անհնար է այս հանդիսախաղի ավարտին ձեռք բերել լուսապսակներ։ Այս ներկա ժամանակը ժամանակ է ապաշխարության, իսկ գալիքը՝ դատի, հիմա է ժամը հոգևոր սխրագործությունների, իսկ գալիքը՝ լուսապսակների, այժմ պահն է աշխատանքի, իսկ այնժամ հանգստի և ուրախության, հիմա է ժամը հոգնատանջ լինելու, իսկ այնժամ՝ վարձատրության։ Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք և […]

Ս. Էջմիածնի տարածքում արևային կայան կգործի/տեսանյութ/

Սուրբ Գայանե եկեղեցու հարակից 2հա հողատարածքում մինչև տարեվերջ կտեղադրվի 1 մեգավատ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Դրա հարևանաությամբ կգործի արևային պարկը, որտեղ կլինեն արևային տոխնոլոգիաների համադրություններ, լիցքավորման կետեր, լույսեր և այլն նորարաություններ: Իսկ Մայր Աթոռի տարածքում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: «Եղիցի լույս» ծրագրի նախաձեռնությունը «Թունյան» հիմնադրամինն է, որը և հոգում է ամբողջ […]

Միթե հնարավոր է մարդուն փախչել Աստծուց

Մարդու թշնամին պատրանքի խաբեությունը հնարեց: Տես թե ինչ է ասում, «Ինչու Աստված մեզ պատվիրեց այն ծառից չճաշակել»: Սակայն պատժի արժանի որդիներին Աստված Հայրաբաբար գթալով բարիք է գործում,ինչպես սուրբ գիրքն է ասում «Լսեցին տեր Աստծո ձայնը, որն օրվա երեկոյան իջել և քայլում էր դրախտում: Նրանք փախչելով ծառերի մեջ և տերեւապատ դարձան, սակայն ամենագետի հայացքից փախչել անհնար […]

Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան. Աստվածաշունչը զգուշացնում է

Բայց Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։ Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում […]

Անհիմն մտածում է շրջանառվում. Գարեգին Բ

«Որոշ թեմերում զանազան պատրվակներով տակավին ձգձգվում է ուղենիշի սկզբունքներով կանոնադրությունների բարեփոխումը. երբեմն շրջանառվում է այն անհիմն մտածումը՝ իբր Մայր Աթոռը հեռահար նպատակ է հետապնդում թեմերի ունեցվածքի առնչությամբ»,-ա յս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովում իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Կաթողիկոսը նշել է, որ մերժելի է նաեւ […]

Տարակարծությունները չպետք է սպառնան եկեղեցու բնականոն գործնեությանը. Արշակ Սրբազան

«Եկեղեցական կյանքում եւ, առհասարակ, բոլոր հարաբերություններում տարակարծություններ լինում են, սակայն դրանք չպետք է խորանան եւ սպառնան եկեղեցու բնականոն գործունեությանը»,- այս մասին, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Երուսաղեմի Հայոց պատրիարքի բացակայությանը: Հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Մայր Աթոռի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի