16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ր աղոթքն է լսվում Աստծու կողմից

«Աղոթքը հոգու շնչառությունն է․․․ »

Գարեգին Ա.

Թերևս այս է, որ ոմանք ուզում են ասել, երբ պաշտպանում են իրենց տեսակետը` <Ամեն ինչ Աստծու վրա թողեք>: Այսինքն` մարդու վրա հույս դնել, ինչպես մեր Տերն է ասում, նշանակում է մեր տունը կառուցել ավազի վրա: Սրտանց ու հավատով աղոթքն է, որ լսվում է Աստծու կողմից: Որով եկեք հավատով խնդրենք` չկասկածելով, որ Տերը կլսի մեր ձայնը: Հիսուս ասում է. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք. կտրվի ձեզ» (Մարկոս 11:24):

Գիտակցենք, որ այն, ինչ մեզ համար դժվար ու անիրականանալի է, Տիրոջ համար հեշտ է և Նրա համար անկարելի բան չկա: Աղոթքը զորացնում է մարդու հոգին, ստեղծում ամուր կապ մեր և Աստծու միջև: Վստահենք մեր անձը Ամենաբարձրյալին:

ԱՂՈԹԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ

Հիվանդներից մեկը մահամերճ վիճակում էր գտնվում; Մեռնելուց մի օր առաջ նրա սնարի մոտ նստած են իր կինն ու զավակները: Նա քաջ գիտեր, որ շատ քիչ պիտի ապրի, այդ պատճառով էլ զգուշությամբ էր ընտրում իր բառերը եւ փսփսալով էր խոսում: Թեև նա բարեպաշտ և հավատացյալ մեկը չէր, սակայն իր հարազատներին հայտնում է, թե վերջերս սկսել էր աղոթել:

Ինչո՞ւ ես աղոթում,- հարցնում են նրան:

Մասնավոր մի բանի համար չէ որ աղոթում եմ,- մտախոհությամբ պատասխանում է նա’ այլ պարզապես աղոթքը հիշեցնում է ինձ, թե ես առանձին չեմ:

Այսպես է աղոթքը: Նա Տիեզերքի հաստատումն է, թե մենք առանձին չենք:

Ողորմություն անելով աղքատներին և կարիքավորներին, նրանց աղոթքից մաս ենք ունենում և երբ դադարում ենք աղոթել, նրանք են աղոթում մեզ համար, այսպիսով անդադար աղոթքի մեջ ենք լինում՝ ըստ Պողոս Առաքյալի. «Ձեր պակասությունը նրանք լցրին. քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը։ Արդ, գնահատեցեք այդպիսիներին» (Ա. Կորնթ. 16:17-18)։

Աղոթել նշանակում է խոսել Աստծու հետ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ