26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր շատ մարկետոլոգների հետաքրքրում է՝ ինչպես էր հաջողվում Քրիստոսի առաքյալներին

Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին` մկրտվեցին. և այն օրը երեք հազարի չափ հոգի ավելացան: Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին:

Գործք. 2.41,42

Այս խոսքը մեզ հայտնում է, թե ինչպիսին էր առաջին դարի եկեղեցին: Գրված է, որ Պետրոսի խոսքը լսելուց հետո մեկ օրում երեք հազարի չափ մարդիկ ավելացան եկեղեցում: Եվ հետաքրքիրն այն է, որ եկեղեցին կարողանում էր պահել այդքան մարդկանց: Այսօր շատ մարկետոլոգների և մենեջմենտով զբաղվողների հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես էր առաքյալներին հաջողվում հազարավոր հավատարիմ հետևորդներ ունենալ՝ առանց հատուկ կրթություն ստանալու:

Նրանք չեն հասկանում, որ զորությունն Աստծո և Նրա Խոսքի մեջ է. ոչ թե հովիվն է պահում մարդկանց, այլ Աստված: Պողոս առաքյալը բացում է գաղտնիքը. «…նրանք հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին»:

Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նրա Խոսքը չի փոփոխվում, ուստի եկեղեցին նույնպես պետք է անփոփոխ լինի: Ինչպես առաջին դարի եկեղեցու անդամները, այնպես էլ մենք պետք է հետևենք առաքյալների վարդապետությանը, այսինքն՝ լսենք և կատարենք Աստծո Խոսքը, մասնակցենք սուրբ հաղորդությանը, շփվենք եկեղեցու անդամների և ծառայողների հետ ու աղոթքների մեջ լինենք: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ