27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը վախի մասին

«Մի՛ վախեցեք, Ես եմ»:

Ղուկաս 24:36

Քրիստոս բացառում է վախը, սակայն Ավետարանը սահմանում է վախի տարբեր որակներ. հենց այստեղ է առաջ գալիս վախի և երկյուղի սահմանազատման անհրաժեշտությունը:

Քրիստոս սովորեցնում է չվախենալ այն մարդկանցից, ովքեր մեր մարմինն են սպանում, այլ վախենալ նրանից, ով մեր հոգին դժոխքի կրակներում այրելու իշխանությունն ունի:

Ավետարանը վախի տարբեր դրսևորումների սահմանումներ է տալիս։ Բնական է, երբ մարդը վախենում է մեղք գործելուց, բայց վատ է, երբ մարդը վախենում է միայն պատժից: Բնական է, երբ մարդը վախենում է դիմացինին նեղացնել, քանի որ դիմացինի մեջ տեսնում է մարդու, բայց վատ է, երբ չի նեղացնում դիմացինին վախենալով, որ դիմացինն ավելի ուժեղ է և կպատժի իրեն:

Չպատժվելու, դժոխք չգնալու վախը, մեզ ավելի հեռացնում է Աստծուց: Իսկ Ավետարանը մեզ ցույց է տալիս ոչ թե վախի, այլ՝ երկյուղի ճանապարհը, երբ մեղք չենք գործում ոչ թե նրա համար, որ Աստված մեզ կպատժի, այլ որովհետև սիրում ենք Աստծուն:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ