19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Հարկադրված ոչինչ մի արա մեկին հաճոյանալու համար

Հարկադրված ոչինչ մի՛ արա մեկին հաճոյանալու համար. Առաքինության քողի տակ մի՛ ծածկվիր. Մի՛ ծափահարիր չհավանած մարդուն. Մի՛ ասա Ամեն, եթե չես հասկացել. Մի՛ մեծարիր, երբ քեզ հայտնի չէ նրա արժանիքները. Մի՛ հաճոյացիր, երբ ներքուստ ատում ես. Մի՛ ծիծաղիր երբ ծաղրում են մեկին քո ներկայությամբ. Մի՛ թերագնահատիր, երբ չես տիրապետում աշխատանքի ծավալն ու ջանքը: Մի՛ ուրացիր […]

Խաղողօրհնեքին մենք հայցում ենք Աստծո օրհնությունը բոլոր պտուղների համա. Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Վաղը՝ օգոստոսի 11-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը այսօր օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա գեղեցիկ տոն է ու սիրված է բոլոր հայերի կողմից, որովհետև Աստվածածինը մեծագույն սրբի, բարեխոսի կերպար է: Նա […]

«Օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք»

Այս կյանքում մենք մի կարևոր քննություն ունենք անցնելու՝ լինել բարի ապերախտ մարդկանց նկատմամբ: Խոսքս անձնական հարաբերությունների մասին է: Տեր Հիսուսն ասում է, «օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք» (Ղկ 6:28), «եւ դուք Բարձրեալի որդիները կլինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ» (Ղկ 6:35): Պիտի սովորենք օրհնել ապերախտ մարդուն ու աղոթել մեզ նեղողների […]

Ե՞րբ կսրբադասվի Կոմիտասը.մանրամասներ

«Վերջին սրբադասվողը եղել է Մովսես 3-րդ Տաթևացի հայրապետը,Ամենայն հայոց կաթողիկոսն էր նա և ապրում էր 1650-ական թվականներին: Վերջին հռչակված սուրբը՝ Մովսես Տաթևացին էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը սրբադասման կարգի մասին մանրամասնեց Բագրատ եպիսկոպոս Գալուստանյանը: Հարցին, թե՞ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ կսրբադասվի նաև Կոմիտասը ՝ սրբադասման արարողության եւ […]

Կանայք հոգում էին Հիսուսի կարիքները

Հիսուս տասներկու աշակերտների հետ շրջում էր քաղաքներում և գյուղերում՝ քարոզելով և Աստծու արքայությունն ավետելով: Նրա հետ էին նաև մի շարք կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից և հիվանդություններից, ինչպես Մարիամը, որը կոչվում էր Մագդաղենացի, և որից նա յոթ չար ոգիներ էր դուրս հանել, Հովհաննան՝ Հերովդեսի պալատի վերակացու Քուզայի կինը, Շուշանը, ինչպես նաև շատ ուրիշներ, որոնք […]

Քրիստոսն ասաց, թե ում է Աստված մոտենում

«Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին»: (Մատթեոս 9:12) Հիսուս հաճախ էր շփվում և սեղան նստում մեղավորների հետ, ինչի համար Նրան փարիսեցիները քննադատում էին։ Հիսուս պարզապես պատասխանում է, որ Ինքը լինում է այնտեղ, որտեղ Իր կարիքը կա։ Օրինակ՝ անհասկանալի կլինի, եթե բժիշկը գնա առողջ մարդու տուն։ Հիսուսի կարիքն ունեին մեղավորները և Նա մեղավորների կողքին էր։ Երբ […]

Ինչպես կարող եք Հիսուսին հրավիրել ձեր կյանք

«Եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես. քանի որ արդարանալու համար սրտով եք հավատում և փրկության համար՝ խոստովանում բերանով. քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու»» (Հռոմ. 10։9-11)։

Սուրբ Հոգին իջավ եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով

«Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով»: (Գործք 2:3-4) Կիրակին Հոգեգալուստ է։ Ս. Հոգին իջավ առաքյալների վրա, ովքեր սկսեցին խոսել տարբեր լեզուներով և Աստծո փառքը պատմել բոլոր ազգերին: Այս իմաստով Հոգեգալուստը եղավ մարդկության առաջին շնչառությունն աստվածային հոգով: Աստված Իր մարդեղությամբ և ողորմությամբ հավաքեց […]

Ինչպես անձնապես հանդիպել Աստծու հետ

«Ողորմի՛ր մեզ, Դավթի Որդի» : (Մատթեոս 9:27) Այսպես դիմեցին երկու կույրերը Քրիստոսին՝ հայցելով բժշկություն։ Հիսուս միանգամից չարձագանքեց՝ ցանկանալով վստահ լինել իրենց անկեղծության մեջ։ Ապա կույրերը գնացին Քրիստոսի ետևից այնքան, մինչև Հիսուսին հանդիպեցին առանձին։ Այսպես է հոգևոր կյանքի պայմանը. վստահություն և անձնական հանդիպում Աստծո հետ։ Այն որ կույրերը դիմում էին Հիսուսին «Դավթի Որդի» բացականչելով, նշանակում է Նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի