Փորձիր
Բարություն արե՛ք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից ետ առնելու ակնկալություն չունեք, և ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիներ կլինեք… Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է: Ղուկաս 6:35-36
Բարություն արե՛ք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից ետ առնելու ակնկալություն չունեք, և ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիներ կլինեք… Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է: Ղուկաս 6:35-36
Եթե դուք անզգույշ եք ձեր լեզվի հանդեպ, վիճաբանում եք, բողոքում եք, ուրեմն դուք լուրջ խնդիր ունեք ձեր սրտի հետ: ՁԵՐ ՍԻՐՏՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՉԷ: Ամեն անգամ, երբ ձեր շուրթերից վատ խոսք է դուրս գալիս, կանգնեք մի պահ և ասեք Աստծուն. «Տեր, ես դեռ ունեմ նախանձի, չարության, բարկության արմատ իմ ներսում: Արի՛ իմ սրտի խորքը և […]
Կյանքում լինում են օրեր, որ մենք մեծ նեղությունների միջով ենք անցնում: Երբեմն ելքը չի երևում: Բայց հավատացեք, ելքը միշտ կա եթե դուք արդարությամբ էք ընթանում: Աստուծո Խոսքն ասում է, եթե «քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս ու չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: ՔՈ ԱՍՏՎԱԾԸ ԱՄԵՆ ԺԱՄ […]
Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղանչեցի Աստծո դեմ: Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ:
Երբ մենակություն էք զգում, գնացեք օգնեք կարոտյալներին: Համ մենակությունը կհաղթահարեք, համ էլ բարի գործ կանեք: Այդ գործի մեջ էլ Աստծուն կհանդիպեք, քանզի ձեր արածը կլինի սիրո արտահայտություն իսկ Աստված Սեր է: Հիվանդանոց, մանկատուն, բարեգործական ճաշարան… հազար ու մի տեղ կամավոր օգնողների կարիք կա: – Բարի լույս սիրելի մարդիկ: Արմեն Հարեյան
Մշտապես ջանանք մերձենալ Աստծուն և ամեն ինչ խնդրենք նրանից: Ոչ մի բան չկա հավասար աղոթքին,նա անհնարինը դարձնում է հնարավոր, դժվարինը հեշտ, անհարմարը հարմար: Նա կատարել է երանելի Դավիթը, դրա համար էլ նա ասաց. «Օրվա մեջ յոթ անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանների համար» (Սաղմ.118:164): Գոհանանք Աստծուց սիրելիներ, զգայական բարիքների համար, բայց առավել ևս հոգևորի […]
Գիտենք,որ հացը մեր մարմնի սնունդն և աճումն է, բայց հոգին ևս իր սնունդը և աճումն ունի և դա Աստծո խոսքն է։ Ուստի արդար տնտեսող ձեռք և միտք է պետք, որ նախ երկու ծայրահեղ կյանքից զգուշանա, ո՛չ ավելանա և ո՛չ նվազի, դրա հետ միասին ո՛չ հացը թողնի և ո՛չ Աստծու խոսքը, այլ իր կյանքի այդ երկու […]
Հարկադրված ոչինչ մի՛ արա մեկին հաճոյանալու համար. Առաքինության քողի տակ մի՛ ծածկվիր. Մի՛ ծափահարիր չհավանած մարդուն. Մի՛ ասա Ամեն, եթե չես հասկացել. Մի՛ մեծարիր, երբ քեզ հայտնի չէ նրա արժանիքները. Մի՛ հաճոյացիր, երբ ներքուստ ատում ես. Մի՛ ծիծաղիր երբ ծաղրում են մեկին քո ներկայությամբ. Մի՛ թերագնահատիր, երբ չես տիրապետում աշխատանքի ծավալն ու ջանքը: Մի՛ ուրացիր […]
Վաղը՝ օգոստոսի 11-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը այսօր օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա գեղեցիկ տոն է ու սիրված է բոլոր հայերի կողմից, որովհետև Աստվածածինը մեծագույն սրբի, բարեխոսի կերպար է: Նա […]
Այս կյանքում մենք մի կարևոր քննություն ունենք անցնելու՝ լինել բարի ապերախտ մարդկանց նկատմամբ: Խոսքս անձնական հարաբերությունների մասին է: Տեր Հիսուսն ասում է, «օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք» (Ղկ 6:28), «եւ դուք Բարձրեալի որդիները կլինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ» (Ղկ 6:35): Պիտի սովորենք օրհնել ապերախտ մարդուն ու աղոթել մեզ նեղողների […]
























