02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Խաղողօրհնեքին մենք հայցում ենք Աստծո օրհնությունը բոլոր պտուղների համա. Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Վաղը՝ օգոստոսի 11-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը:

Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը այսօր օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա գեղեցիկ տոն է ու սիրված է բոլոր հայերի կողմից, որովհետև Աստվածածինը մեծագույն սրբի, բարեխոսի կերպար է: Նա նշել է , որ խաղողօրհնեքը ժողովրդական տոն է դարձել՝ խաղողը օրհնելու ավանդության հաշվին:

«Բոլոր եկեղեցիներում նույն ժամին պատարագ է մատուցվելու, որի ավարտին օրհնվում է խաղողը, ընթերցվում է աղոթքը, ապա օրհնված խաղողը բաժանվում է ժողովրդին: Ժողովուրդը մտածում է, թե ինչքան շատ տանի եկեղեցու օրհնված խաղողից, այնքան իրենց մեղքերը կներվեն, այնքան իրենք կդառնան ավելի քրիստոնյա, ինչի հետևանքով երբեմն տհաճ միջադեպ է լինում՝ հրմշտոց է լինում, բայց օրհնվում է ոչ միայն եկեղեցի ընծայված խաղողը, այլ՝ աղոթքով մենք հայցում ենք Աստծո օրհնությունը բոլոր պտուղների համար՝ քաղված, դաշտում գտնվող ու քաղվելիք»,- ասաց Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ