Ինչ եւ ինչպես խնդրել Աստծուն
Մշտապես ջանանք մերձենալ Աստծուն և ամեն ինչ խնդրենք նրանից: Ոչ մի բան չկա հավասար աղոթքին,նա անհնարինը դարձնում է հնարավոր, դժվարինը հեշտ, անհարմարը հարմար: Նա կատարել է երանելի Դավիթը, դրա համար էլ նա ասաց.
«Օրվա մեջ յոթ անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանների համար» (Սաղմ.118:164):
Գոհանանք Աստծուց սիրելիներ, զգայական բարիքների համար, բայց առավել ևս հոգևորի համար:Տալով զգայականը՝ դրանով ներքաշում ենք հոգևորի մեջ նրանց, ովքեր ամուր կերպով կապվել են աշխարհի հետ: Սակայն եթե մենք ստանալով այս զգայական բարիքները, կանգ ենք առնում սրա վրա, այն ժամ տրվում ենք դատապարտության և պատժվում ենք:
Եթե մենք հոգևորը չունենաք ինչ հույս կմնա մեզ և ինչ մխիթարություն: Դրա հմար միշտ պետք է աղոթել Աստծուն. «Սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, և քո կամքը լինի երկրի վրա՝ ինչպես որ երկնքում է» Մաթ.6;9-10:
Եվ այս բոլորից հետո նոր անցնենք զգայականի մասին. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին»:Եվ չխնդրենք ոչ պաշտոնի, ոչ հարստության, և ոչ էլ իշխանության,այլ միայն հոգու փրկության համար:
Խաչիկ Խլղաթյան