19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բառեր, որոնք կյանք են փոխում

Յուրաքանչյուր մարդու կյանքում կան այնպիսի խոսքեր, որոնք մեկընդմիշտ մտել են նրա հոգու մեջ։

Եվ պարտադիր չի, որ դրանք լինեն հայտնի գրողների մեջբերումներ, շատ հնարավոր է, որ ամենակարևոր խոսքը ձեր համար դուք լսեք ձեր ընկերոջ կամ հարևանի հետ զրույցում։

Այս հոդվածում կներկայացնենք ձեզ պատմություններ, որոնց մեջ մարդիկ պատմում են, որտեղ և երբ հնչել են որոշակի  խոսքեր, որոնք փոխել են իրենց կյանքի հետագա ընթացքը։

«Վախեցիր։ Բայց հետո արա դա…»:

Երբ ես 13 տարեկան էի, փորձում էի սովորեցնել իմ վեցամյա քույրիկին ցատկել լողավազանը։ Երկար էր տևում, այդ իսկ պատճառով քույրս նյարդայնանում էր։

Մեծ լողավազան էր և մեր կողքին դանդաղ լողում էր մի յոթանասունն անց կին ։

Մեկընդմեջ նա կանգ էր առնում և նայում էր մեզ։ Վերջիվերջո, նա լողալով մոտեցավ մեզ հենց այն պահին երբ, ես ամբողջ ուժով փորձում էի ստիպել քույրիկիս ցատկել (սուզվել) , բայց նա բղավում  էր․ «Բայց ես վախենում եմ։ Ես վախենում եմ»։

Կինը նայեց նրան, թափահարեց բռունցքով օդի մեջ և ասաց` «Վախեցիր։ Բայց հետո արա դա ամեն դեպքում»:

Այդ միջադեպը պատահել է 35 տարի առաջ, բայց ես այն երբեք չեմ մոռանա։ Ինձ համար դա հայտնություն դարձավ՝ պարտադիր չի լինել անվախ։ Կարևորը գործել, անգամ եթե վախենում ես։

«Դու ունես մի ամբողջ կյանքորպեսզի լացես ու արտասվես…»:

Իմ մայրը մահանում էր։ Ընկերս ինձ ասաց․ «Դու ունես մի ամբողջ կյանք, որպեսզի լացես ու արտասվես, պետք չէ դա անել նրա աչքերի առջև»։  Նրա խոսքերը իրականում օգնեցին ինձ. իմ զգացմունքները երբեմն այնքան էլ կարևոր չեն։

Եթե կարող ես հետաձգել զայրույթի կամ լացի պոռթկումներդ՝ հետաձգիր… այդ  հմտությունը օգնել է ինձ անհամար անգամներ։

«Այս տանը կայացրած քո ցանկացած որոշում դու կայացնում ես երեք անգամ…»

Ես երեք երեխաներից մեծն եմ։ Իմ կրտսեր եղբայրը փոքր է ինձնից 2 ու կես տարի, իսկ քույրս 9 ու կես տարի։

Երբ 14 տարեկան էի, ես վիճում էի հայրիկիս հետ ինչ-որ հարցի շուրջ: Նա ասաց ինձ․ «Այս տանը կայացրած քո ցանկացած որոշում դու կայացնում ես երեք անգամ»: Առաջին անգամ քո փոխարեն, երկրորդ անգամ եղբորդ, ով կվարվի նույնպես ինչպես դու, երրորդ անգամ քրոջդ փոխարեն, նա էլ կկրկնի ձեր երկուսիդ հետևից։

Եղբայրդ վերաբերվելու է քրոջդ այնպես, ինչպես դու վերաբերվում ես իրեն, իսկ ձեր երկուսի վերաբերմունքից է կախված, թե նա ինչ ակնկալիքներ է ունենալու մնացած մարդկանցից, ներառյալ՝ իր ամուսնուց։

Դա ինձ սթափեցրեց և ստիպեց վերանայել ավագ եղբոր դերը։

Եթե անգամ դուք ակտիվորեն չեք փորձում ազդել շրջապատի վրա, նրանք ովքեր ձեզ հարգում են, ինչ-որ որոշումներ կայացնելու ժամանակ հիմնվելու են այն բանի վրա, ինչպես դուք եք վարվել նման իրավիճակներում։

Եթե դուք կոտրված եք և հուսահատված, նրանք կվարվեն նույնպես, երբ բախվեն անհաջողությունների։ Բայց եթե դուք չեք ընկճվում ծանր ժամանակ, մարդկանց մեջ կներշնչվի հավատք և հույս լավի նկատմամբ։

 «Եթե դու չսկսեսմիևնույն է, 40  տարեկան դառնալու ես…»:

Երբ ես 38 տարեկան էի, ես մտածում էի, թե արդյոք արժե վատնել 2 տարի գիտական աստիճան ստանալու համար։ Ես դրա մասին խոսում էի ընկերոջս հետ և համարյա համոզել էի ինքս ինձ:

Ասում էի. «Ես չափազանց մեծ եմ սկսելու համար: Ես կլինեմ 40 տարեկան, երբ դիպլոմ ստանամ»:

Ընկերս պատասխանեց. «Եթե դու չսկսես, միևնույն է, 40  տարեկան դառնալու ես, բայց գիտական աստիճան չես ունենա»: Հիմա ես 60 տարեկան եմ և գիտական աստիճանը օգնել է ինձ գոյատևելու փոխարեն՝ լավ ապրել:

«Ափսոս՝ այսօր չտեսանք գնացքը…»:

Մի անգամ ես նստած էի ավտոբուսի մեջ և մենք մոտենում էինք գնացքի գծերին:

Առջևում մի քանի մեքենաներ էլ կային: Կարմիր լույսն էր վառվում, և եթե գնացք անցներ այդ պահին, մենք կմնայինք երկար ժամանակ: Սպասումի նյարդայնացնող րոպեներ էին:

Սակայն վառվում է կանաչ լույսը, և ավտոբուսը շարժվում է՝ չսպասելով գնացքին: Ճգնաժամը կարծես թե անցավ:

Բայց հանկարծակի իմ ետևում լսում եմ, որ մայրը իր փոքր երեխային ասում է. «Ափսոս՝ այսօր չտեսանք գնացքը»:

Իդեալական արտահայտություն այդ իրավիճակի համար: Ինչու՞ ուղղակի չվայլել այն, ինչ ունենք:

«Ես հենց նոր ծախսեցի 250 000 դոլար…»:

Իմ տնօրենը, որի անունը Դեն էր, մի անգամ պատմեց, թե ինչպես էր տարիներ առաջ մոռացել ստուգել ինչ-որ սարքավորման մեխանիզմ, որը ինքն օգտագործում էր:

 Սարքավորումը փչանում է,  իսկ վերանորոգումն արժեր 250 000 դոլար:

Հաջորդ օրը Դենի տնօրենը կանչում է նրան: Դենը համոզված էր, որ իրեն տնօրենը կանչել է՝ գործից ազատելու համար:

Տնօրենը հարցնում է Դենին, թե ինչու նա չի ստուգել սարքավորումը, և տալիս է մի քանի ցուցումներ աշխատանքի վերաբերյալ: Համոզվելով, որ Դենը հասկացավ իրավիճակն ու իր սխալը, ուղարկում է նրան աշխատելու:

Դենը զարմանում է, թե ինչու իրեն աշխատանքից չեն ազատում, իսկ տնօրենը պատասխանում է. «Ես հենց նոր ծախսեցի 250 000 դոլար, որպեսզի քեզ դաս տամ, որը դու երբեք էլ չես մոռանա: Ինչո՞ւ ես քեզ պետք է աշխատանքից ազատեմ»:

Պետք չի ընդունել պրոֆեսիոնալ որոշումներ՝ հիմնվելով զգացմունքների վրա:

Միշտ հիշեք ձեր հիմնական նպատակի մասին ինչ-որ մեկի հետ աշխատելու պահին և կոնկրետ խնդրի, որը փորձում եք կատարել:

Բոլոր մարդիկ սխալվում են: Հանգստությունը և ըմբռնումը կօգնեն ձեզ հասնել հարգանքի:

«Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպում ես, գիտի մի բան, ինչ դու չգիտես…»:

«Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպում ես, գիտի մի բան, ինչ դու չգիտես»: Այս խոսքերը մի անգամ ասաց ինձ պապիկս:

Այդ արտահայտությունն ամեն անգամ հիշեցնում է ինձ, որ ես շրջապատված եմ ուսուցիչներով:

«Արի ավելի լավ է երթադրենք, որ այն չի ընկնի…»:

Իմ հոգեբանը տալիս է ինձ մի նկար, որտեղ պատկերված էին Վինի-Թուխն ու Խոզուկն անտառում: Նկարի վրա մեջբերում կար.

 – Թուխ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ծառը կընկնի, երբ մենք լինենք նրա տակ նստած,- հարցնում է Խոզուկը:

– Արի ավելի լավ է երթադրենք, որ այն չի ընկնի,- պատասխանում է Թուխը մի քիչ մտածելուց հետո:

Ես մտածում եմ դրա մասին, երբ ինձ թվում է,  որ իրավիճակը աղետի եզրին է: Այդ մեջբերումն օգնում է ինձ հանգստանալ և սկում եմ մտածել և դատել ավելի սառը:

«Եթե այն չլիներ, ես կլինեի անկողնային հիվանդ…»:

Մի անգամ հանդիպեցի մի մարդու՝ հաշմանդամի սայլակում: Նա պատմեց ինձ, թե ինչպես մի անգամ  նրան հարցրին՝ դժվար չէ՞ արդյոք լինել գամված սայլակին:

Նրա պատասխանն այսպիսին էր. «Ես գամված չեմ այդ սայլակին, ես ազատված եմ դրանով: Եթե այն չլիներ, ես կլինեի անկողնային հիվանդ և չէի կարողանալ տեղաշարժվել»:

Աղբյուրը՝ adme.ru

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ