28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աստված չի ասել` ոչ

Աստված, ստեղծելով մարդուն, որը դու ես, տվեց նաև կարողություն՝ դիմակայելու փորձություններին, մարտահրավերներին, ձախողումներին:

Շատ ժամանակ դու ցանկություն կունենաս, որ քո խնդիրներն ու դժվարություններն անցնեն շատ արագ, որպեսզի  տեսնես, թե ինչ է լինելու փորձությունից հետո:

Բայց համբերությունն է, որ ուժ է տալիս շարունակելու և առաջ գնալու համար: Այն փաստը, որ դու համբերում ես հույսով լցված սրտով, օգնում է քեզ հաղթանակ տանել:

Աստծո Խոսքն ասում է, որ հույսը չի ամաչեցնում (Հռոմեացիս 5:5): Եթե դու դա գիտես, ուրեմն ինչո՞ւ ես անհանգստանում: Երբեք մի՛ մոռացիր. ինչ-որ բան չի ուշանում նրա համար, որ Աստված ասել է՝ ո՛չ, այլ նրա համար, որ դու սովորես սպասել: Օրինակ վերցրու Աբրահամից, արդյոք Աստված ասե՞լ էր նրան՝ ո՛չ…

Որքա՞ն ժամանակ պահանջվեց նրանից, որ վերջապես տեսնի Իսահակին՝ խոստմունքի որդուն: 25 տարի… Ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն: Ցանկացած իրավիճակում շատ ավելի լավ կանես անընդհատ կրկնես ինքդ քեզ, որ Աստված երբեք չի ստում, երբ որ Նա ինչ-որ բան ասում է, Նա կարողություն ունի դա կատարելու:

Հնարավոր է, որ քո բարեկամները, ընկերները հուսալքեն քեզ, որովհետև քո խոստմունքը դեռ չի կատարվել, բայց ամենակարևորը հենց այն է, որ երբեք չհուսալքվես ոչ մի պարագայում: Ամենակարևորն այն է, թե ինչ է ասել Աստված:

Քանի որ մեծ բաները կատարվելու եզրագծին են, համբերատար եղիր, և անշուշտ Աստված կգործի քո օգտին:

 Ռաուլ Վաֆո

Աղբյուրը՝ enseignemoi.com

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ