27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դադարեք պատճառաբանել

Մենք կարծում ենք, թե Աստված մեզ պետք է ազատագրի մեր բոլոր խնդիրներից, բայց ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կանխատեսում ենք: Ծնվում է կասկածը, և համբերությունը հեռանում է:

Արդյունքում, սկսում եք ինքներդ ձեզ հարցնել, թե արդյոք Աստծո խոստումները ճշմարի՞տ են: Այդ հարցադրումը կոչվում է պատճառաբանում, և դա մարմնից է գալիս:

Մարմինը մտածում և պատճառաբանում է Աստծո Խոսքին հակառակ և չի դադարում այն հարցականի տակ դնել:

«Բայց եթե ձեզանից մեկը իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս 1:5):

Այս համարը մեզ սովորեցնում է իմաստություն խնդրել, երբ մենք դրա կարիքն ունենք: Աստծուն հարցեր տալը մեղք չի, բայց երբ այդ հարցերը կասկածի տակ են դնում Աստծո բարությունն ու կարողությունը, դուք արդեն վտանգավոր գոտում եք: Երբ դուք հարցնում եք. «Ինչո՞ւ եմ ես դեռ հիվանդ, եթե Դու իսկապես բժշկող Աստված ես: Ինչո՞ւ ես դեռ պարտքեր ունեմ, եթե դու խոստացել ես ապահովել իմ բոլոր կարիքները»… դուք պատճառաբանում եք:

Հարցադրման այս տեսակը նպատակ չունի խնդրելու Աստծուց իմաստություն ինչ-որ բանի համար, սա ինքներս մեզ արդարացնելու և Աստծուն մեղադրելու մի ձև է: Այդպիսի հարցերով Աստծուն դիմելով՝ դուք մշակում եք չար և անհավատ սիրտ, որը պատճառ է փնտրում Նրան չհավատալու համար:

Եթե դուք չեք ցանկանում վնասել ձեր հավատքը և հարաբերություններն Աստծո հետ, դադարե՛ք պատճառաբանել: Պատճառաբանելու և Աստծո Խոսքը կասկածի տակ դնելու փոխարեն՝ քայլե՛ք Հոգու մեջ՝

Այլևս թույլ մի՛ տվեք ձեր ներկայիս իրավիճակներին տակնուվրա անել ձեր միտքը և ձեզ ստիպել մոռանալ Աստծո խոստումները: Պահե՛ք ձեր միտքը հնազանդ Խոսքին:

Ընդունե՛ք և հավատացե՛ք, որ ոչ ոք չի կարող բարձրացնել և բժշկել ձեզ այնպես, ինչպես Աստված:

Հիշե՛ք, որ Նա ամենակարող Աստված է, և Նրա բարությունը ձեր հանդեպ ամեն օրվա համար է:

Խնդրե՛ք Աստծուց իմաստություն ձեր ներկայիս իրավիճակի համար:

Փառաբանե՛ք Նրան պատասխանի համար:

Որոշում կայացրեք չհեռանալ Աստծո Խոսքից և ամո՛ւր պահեք այն, մինչև որ տեսնեք դրա իրականացումը ձեր կյանքում:

Կրեֆլո Դոուլար

Աղբյուրը՝ enseignmoi.com

crossnews.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ