15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Հիսուս Քրիստոսն ասում է` մի վախեցիր

Հիսուս ասում է. -Այս բոլորն ասացի ձեզ, քանի որ տակավին ձեզ հետ եմ: Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, նա ձեզ ամեն ինչ կսովորեցնի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ: -Խաղաղություն եմ թողնում ձեզ. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից: […]

Քնելուց առաջ աղոթենք եւ խորհենք

Ընկա՛լ, կեցո՛ և ողորմեա՛, և պահեա՛ զմեզ, Տեր,  Քոյին շնորհիւդ: Մենք ազատ ենք մեր բոլոր քայլերում. Հայրերը ասում են, որ տարբերություն կա հարկադրված մեղք գործելու և ազատ կամքով մեղք գործելու միջև: Առավել վտանգավոր է առանց հարկադրանքի մեղք գործել, երբ ստիպված չես, ազատ ես և կարող ես չանել բայց անում ես, որովհետև քեզ հաճելի է թվացել […]

Ինչպես կարող ես տեսնել Աստծուն

Ի՛նձ ուղղեք ձեր աչքերը – Ինձ տեսնելու համար: Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին. մի նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը: Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն. և կկարողանաք նշմարել Իմ մեջ` ձեր կարողացածը և ձեր կամեցածը: Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանը ու […]

Դու ունես տիեզերքի ամենահզոր ուժը` Աստծո Սուրբ Հոգին

Դու կարող ես հաղթել ցանկացած կախվածության, եթե դու դրա դեմ պայքարես Քրիստոսի օգնությամբ (ծխել, խաղամոլություն, ալկոհոլ, թմրամոլությունջ): Միայնակ փորձելով` դու չես կարող հաղթել կախվածություններին ու կրքերին, դրանք ուժեղ են: Բայց եթե դու ունենաս Քրիստոսին քո կողքին օգնական ու ապավինես քո Տեր Աստծուն, ապա իմացիր որ ԴՈՒ ՈՒՆԵՍ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒԺԸ քեզ ապավեն՝ Աստուծո Սուրբ Հոգին: […]

Քրիստոսը վերջին պահին զգուշացրեց

Մեր կյանքը մի տուն է: Այդ տան տերը Աստվածն է: Երբ Տեր Հիսուսը պատմում էր աշխարհի վերջի և իր 2րդ Գալստյան մասին, իրեն նմանեցրեց հեռու գնացած մի մարդու, ով իր տունը թողել է իր ծառաներին, ամեն մեկին հանձնարարություն տվել ու պատվիրել արթուն մնալ: Մենք չգիտենք թէ տանտերը երբ կգա: Դրա համար պետք է միշտ հոգեպես […]

Ինչ ասաց Հիսուս Քրիստոսը տան օրհնության մասին

Այս դեպքից հետո Հիսուսը յոթանասուներկու աշակերտներ ևս նշանակեց և նրանց իրենից առաջ զույգ-զույգ ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու շրջանները, ուր ինքը գնալու էր։ Նա ասաց նրանց. -Հունձն առատ է, բայց մշակները՝ քիչ։ Ուստի խնդրեցե՛ք հնձի տիրոջը, որ իր հնձի համար մշակներ պատրաստի և ուղարկի։ Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ՝ գայլերի մեջ։ Ո՛չ քսակ […]

Դու չես պահանջում անել արտակարգ բաներ. քնելուց առաջ խոսենք Աստծո հետ

« Բավական է ձյան մի փաթիլ՝ ծնունդ տալու համար գետին։ Բավական է ջրի մի կաթիլ՝ ծակելու համար ժայռը հնամենի։ Բավական է մի աստղ միայն՝ լուսավորելու համար երկինքը։ Բավական է միայն մի ծաղիկ՝ գեղեցկացնելու համար անապատը։ Բավական է մի ժպիտ՝ կյանքի կոչելու համար ընկերությունը։ Բավական է մի «այո՛»՝ տրվելու համար սիրված անձին։ Բավական է արցունքի մի […]

Քրիստոսի արյունը կմաքրի ձեր խիղճը

Ա) Արյան պաշտամունքային գործածումը։ Պրիմիտիվ բոլոր հասարակություններում և կրոնների մոտ արյունն ունի պաշտամունքային նշանակալի գործածում. գործածվում է սկզբնավորման ծիսակատարություններում, կնքում է ազգակցական կապեր ու դաշինքներ, առարկաների վրա հեղվելով՝ դրանք դարձնում է սրբազան, կամ էլ՝ մոգական կարողություն է հաղորդում դյութանքներին։ Հրեաների համար արյունը համարվում էր գերագույն արժեք ունեցող նյութ, որովհետև « արյան մեջ է ամեն կենդանի էակի […]

Սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել

Աղավաղվել են սիրո կերպերը. սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել, գլուխը շոյել կամ անհարկի ծափահարել: Մեծագույն և Կատարյալ Սերը Հիսուս Քրիստոս խարազանով տաճարից դուրս արեց այն պղծողներին:Մեր երեխային սիրելով` սաստում ենք, հանդիմանում ենք, հարկ եղած դեպքում հակառակ իր կամքի տանում ենք բժշկի, քանի որ այն բխում է իր շահերից:  Աղավաղված են սիրո տեսակները մեզանում: Սիրել նշանակում է […]

Ուզու՞մ եք ձեր գործերը հաջողվեն. Աստվածաշունչը ցույց է տալիս ճանապարհը

Ուզու՞մ եք ձեր գործերը հաջողվեն: Առաջին սաղմոսը ցույց է տալիս բանալին. ամեն օր գիշեր-ցերեկ մտածեք Տիրոջ օրենքների մասին, մեղավոր մարդկանց ճանապարհին ոտք մի դրեք, հանցագործների հետ համախոհ մի եղեք ու ամբարիշտների խորհրդով մի շարժվեք: Եվ տեսեք` ինչ է խոստանում Աստծո Խոսքը: Այս տեսակ մարդը «նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի