18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Որտեղի՞ց այդ ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ ՄԻ ԴԱՏԵՔ․․․ Որտեղի՞ց է ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը: Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երեւակայության մեջ պատրաստ են քանդել և փլուզել ամեն ինչ ու նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին և վերջ ի վերջո սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման: Մերձավորին դատելու երեւույթը խլում […]

Ամենակարևորը հիշելն է …

Ինձ մեկ-մեկ այնպես է թվում, որ Աստուծո պատվիրանները պահելու համար ամենակարևոր բաներից մեկը այդ պատվիրանները ՀԻՇԵԼՆ Է: Դրա համար Տերն ասեց. «Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, ԿՊԱՀԵՍ ՄՏՔԻԴ ու ՀՈԳՈՒԴ ՄԵջ … կհաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կխօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպէս նշան կը […]

Հայերի Աստվածը մեռե՞լ է

․․․Երբ Աստծու մասին խոսք է լինում, շատերից ենք լսում, «Մեռնեմ Աստծո զորությանը» տարածված արտահայտությունը, բայց այդ ասող մարդիկ, չտարբերելով սուրբ Կիրակիները մնացած օրերից, անարգում են այդ զորությունը։ Ու այս ախտը նոր չի մեր ազգի մեջ տարածվել։ Մի քանի տարի առաջ, երբ հարցազրույցի համար հանդիպում ունեցա 103 տարեկան Պողոս Վարդապետ Կիլիկեցու հետ, հարցրի նրան Եղեռնի պատճառները, […]

Տեր, գթա մեղավորիս և ընդունիր, ինչպես անառակ որդուն

Քեզ եմ ցանկանում, բարերա՛ր Տեր, և փափագում եմ իմ գթած Հորը. գթա՛ մեղավորիս և ընդունի՛ր, ինչպես անառակ որդուն: Հագեցրո՛ւ իմ քաղցը Քո սիրով և առատաբուխ շնորհովդ լցրո՛ւ իմ ծարավը, քանզի միշտ առ Քեզ մոտենալ եմ կամենում և ցանկանում եմ Քեզ նայել հարաժամ, Քո շնորհներն եմ փափագում մշտապես և հանապազ Քո ողորմությանն եմ կարոտում: Պատժվածների հետ […]

Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են. Մաշալյան

Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: Այժմ Պատրիարքի ընտրությունների անցկացման անհնարինությունը եպիսկոպոսը բացատրել է նրանով, որ 1863 թվականի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թվականին սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, որոնք ենթադրում են եկեղեցու և պետության համաժամանակյա գործակցություն: Ըստ Մաշալյանի՝ որքան […]

Ե՞րբ պետք է կարողանաք բացարձակ հանգիստ լինել

ԵՐԲԵՔ ՄԻ’ ՎՐԴՈՎՎԵՔ Եթե անգամ ձեզ հետ բոլորովին խոսած չլինեի, դուք կվարձատրվեիք դարձյալ` առանձնացումի այս ժամերը Ինձ տրամադրելու համար. երբ կարող եք լուռ նստել ու Իմ Ներկայությանը սպասել: Սա նման է բնության գրկում թարմ օդ շնչելուն: Լուռ ու հանգիստ եղիր: Կանգնիր Իմ առջև ու սպասիր: Սովորիր Ինձնից համբերություն, խոնարհություն, խաղաղություն: Ե՞րբ պետք է կարողանաք բացարձակ […]

Մի՞թե Աստված զրկեց քեզ Իրեն պատկանող որևէ բանից

«… ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ՇՆՈՐՀ, ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԱՐՅՈՒՆ, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱ ՄԵԿ ԵՐԿԻՆՔ, ՄԵԿ ԵՐԿԻՐ ԵՎ ՄԵԿ ԲՆՈՒԹՅՈՒՆ։ ԱՀԱ ՍՐԱՆՔ ԵՆ ԱՍՏԾՈՒՆԸ, ՈՐ ՇՆՈՐՀԵՑ ԲՈԼՈՐԻՆ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՈՒ ՀԶՈՐՆԵՐԻՆ․․․»։ Ո՞րն ասեմ, որի՞ մասին պատմեմ և ո՞րը թողնեմ ու արհամարհեմ: Ինչը կարևոր չեմ համարում, այն է շարժում լեզուս` խոսելու, և շատ […]

Ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար

Չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք՝ միանալով Հիսուս Քրիստոսին, մկրտությամբ հաղորդակից դարձանք նրա մահվանը: Այսինքն՝ մկրտությամբ թաղվեցինք նրա հետ միասին և հաղորդ եղանք մահվանը, որպեսզի ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք ապրենք մի նոր կյանքով… Գիտենք, որ մեր միջի հին մարդը խաչակից եղավ նրան, որպեսզի մեռնի մեղանչական մարդը, որպեսզի մենք այլևս […]

Ո՜վ Սուրբ Հոգի, նեցուկ կանգնիր մեր խեղճ սրտերին

« Ե՛կ, ո՜վ Սուրբ Հոգի,  նեցուկ կանգնիր մեր խեղճ սրտերին,  երբ վրա են հասնում փորձությունները,  երբ մեզ սպասում են ծաղրանքն ու խոնարհեցումները,  հեգնանքն ու անարդարությունները.  երբ հաջողության հասնելու ու փառքի մեր կարիքը  ընդհարվում է խաչի դառն ու դաժան իրականության հետ »։ Ռոբերտո Լաուրիտա www.mashtoz.org 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի