Առաքելական Հայաստան». «Ռոսիա» հեռուստաալիքի անդրադարձն «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»
«Ռոսիա Կուլտուրա» («Россия Культура») հեռուստաալիքով հեռարձակվել է «Ոտքով…» հաղորդման նոր մասը՝ նվիրված «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»՝ Հայաստանին:
Հեղինակ-վարող Միխայիլ Ժեբրակն «Առաքելական Հայաստան» խորագրով անդրադարձը սկսել է Մոսկվայում գտնվող Փրկչի տաճարից, որտեղ ի նշան հայ-ռուսական դարավոր սերտ հարաբերությունների կանգնեցված է հայկական խաչքար:
Այնուհետև նկարահանող խումբը հայտնվում է համայն հայության հոգևոր կենտրոն համարվող Էջմիածնում: Դրան հաջորդում է հնագույն տաճարների, նորակառույց եկեղեցիների, հազարամյա հուշարձանների, ինչպես նաև հազարավոր անգին ձեռագրերի ու մատյանների պահոց Մատենադարանի ուշագրավ ուսումնասիրությունը:
Ընդհանուր առմամբ, հաղորդումը տևել է կես ժամ և ավարտվել հաղորդավարի հետևյալ խոսքով՝ «Հավատի նկատմամբ հավատարմությունն ու հայրենիքի նվիրվածությունը պահպանեցին Հայաստանը»:
https://web.facebook.com/rusarminfo.ru/videos/892944027546158/