26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրեք, անտարբեր մի եղեք. ինչպես խոչընդոտել ինքնասպանությունը (տեսանյութ)

Ինքնասպանների թիվն աշխարհում մոտենում է մեկ միլիոնի, ընդ որում ինքնասպան են լինում և զարգացած երկրներում, և թերի զարգացած, և շատ հետամնաց երկրներում , ուղղակի պատճառներն են տարբեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նկատեց, որ բարեկեցիկ երկրներում հոգեբանական պատճառներն են դրդում մարդկանց ինքնասպանության, միջին մակարդակի երկրներում տնտեսական զարգացումն ու տնտեսական գործունեությունն է, իսկ հետամնաց երկրներում՝ աղքատությունն ու դրանից բխող անհետևանք իրավիճակը:

Ի դեպ, գարնանն ամենամեծ թվով ինքնասպանություններն են լինում: Հայաստանում տարեկան 150-200 ինքնասպանության դեպք է գրանցվում:

 Հոգեբան Իրինա Ծատուրյանը հավելեց, որ ամենառիսկային խմբերն են մինչև 30 տարեկանը, և 30 տոկոսն էլ երկրորդ անգամ փորձ է կատարում, որից 10 տոկոսն է իր գործը տանում մինչև վերջ: «Մարդն ուղղակի մահափորձ չի կատարում: Դրանից առաջ տեսնում ենք, որ մարդու վարքը փոխվում է, նա կարող է տխուր լինել, տարօրինակ դառնալ, ընտանիքը պետք է այ ահազանգը բարձրացնի: Եթե խոսում ենք երեխաների մասին, ունեցել ենք դեպքեր, երբ երեխան բուհ չընդունվելու պատճառով է գնացել այս քայլին՝ հիասթափվելով: Երիտասարդը շատ սուր է զգում անարդարությունը».-ասաց նա:

Իրինա Ծատուրյանը հավելեց, որ պետք է ուշադրություն դարձնել, որ կարող են նաև դրդել մարդկանց ինքնասպանություն գործել: 

ԱՀԹ Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Նշան քահանա Ալավերդյանն էլ ասաց, որ Քրիոստոսն ասում էր՝ սիրեցեք միմյանց, և այս դեպքն ու նման ահազանգերը ցույց են տալիս, որ մենք քիչ ենք իրար սիրում: «Եվ անտարբերության մեծ շերտը քանի գնում, ավելի է լինում: Արդեն եղբայր-եղբայր, ծնող-զավակ հարաբերությունների մեջ կարող են լուրջ պատեր լինել: Մենք կարինքն ունենք կյանքի վերաիմաստավորման: Կյանքի իմաստի որոնման խնդիր կա: Աստվածաշունչն ասում է՝ ով որ Աստծուն սիրում է, չի կարող իր եղբորը չսիրել, հետևաբար Աստծու հանդեպ սերը պետք է»,-նկատեց նա:

Տեր հայրը կոչ է անում ուշադիր լինել ընտանիքի անդամի, հարազատի, ընկերոջ, հարևանի նկատմամբ, անտարբեր չլինել:  «Պետք է սեր ներշնչել իրար նկատմամբ»,-ավելացրեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ