30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աստվածաշունչը զգուշացնում է այս մեղքերի մասին

Բոլոր հավանական և անհավանական մեղքերը, որրոնք մենք գործում ենք  կամա թե ակամա, դրանց մասին հստակ հրահանգներ կա Աստվածաշնչում:

Դատելու վերաբերյալ, ինչը ամենից շատն ենք անում. «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ  դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ Մատթ 7:1

Ներելու վերաբերյալ, ինչում շատ ենք դժվարանում. «Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ  կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ  ձե՛զ չի ների ձեր յանցանքները»։ Մատթ.6:15

Տրտնջալու վերաբերյալ, որ ամենուրեք է. «Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք,  եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ Մատթ. 7:7

Մարդահաճության վերաբերյալ, որ անում ենք վախի ազդեցությունից. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն  եւ՝ մամոնային»։ Մատթ 6:24

Աշխարհի հանդեպ ունեցած մեր սիրո և հեշտասիրության համար ասում է. «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ 

Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ Մատթ.7:13

Ծովիկ Դավթյանի հանրագրից

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ