Դատիր նրանց, Տեր, ովքեր ինձ են դատում
Դատի՛ր նրանց, Տե՛ր, ովքեր ինձ են դատում և պատերա՛զմ վարիր նրանց հանդեպ, ովքեր իմ դեմ ելան անմի՛տ պատերազմի: Զե՛նք ու զրահդ առ, և օգնությա՜ն եկ ինձ, հալածիչներիս գնդերի հանդեպ հանի՛ր սուրդ հատու. արգելի՛ր նրանց և ինձ ասա թե. «Ե՛ս եմ փրկությունդ հավիտենապես»: Պիտ ամոթի՛ մեջ ընկնեն և ամաչե՛ն նրանք, ովքեր փնտրում էին, որ կորցնե՛ն հոգիս, […]





































