11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Տեր, Քո ձեռքում է մարդուն մեծ և հզոր դարձնելու կարողությունը

«Տե՜ր, Քոնն է, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը։ Քոնն են երկնքում ու երկրում բոլոր եղողները։ Քոնն է ողջ թագավորությունը, քեզանից է բխում մեծությունն ու փառքը, դու ես ամենքի իշխանը, Տե՛ր, եւ ամեն իշխանությունների Տե՛րը, Քո ձեռքում են զորությունն ու ուժը, Քո ձեռքում է մարդուն մեծ և հզոր դարձնելու կարողությունը։ Արդ, Տե՜ր, փառաբանում ենք քեզ […]

Տեր Հիսուս Քրիստոսը ճշմարիտ քրիստոնեություն ապրելու 3 գործնական քայլ է մատնանշում

«Եթե մեկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից (Մատթ. 16:23): Տեր Հիսուս Քրիստոս ճշմարիտ քրիստոնեություն ապրելու 3 գործնական քայլ է մատնանշում` 1. Ուրանալ անձը – հաղթել եսին (էգո) եւ Աստծո կամքը առաջնային համարել, հրաժարվել մեր անձը այս աշխարհին գերի դարձնող կապանքներից, 2. Վերցնել խաչը – չվախենալ […]

Երբ որ մենք դատում ենք ուրիշներին, մենք դատում ինքներս մեզ

Երբ որ մենք դատում ենք ուրիշներին, մենք դատում ինքներս մեզ: Սա 2 պատճառով է: Նախ, ինչ չափով որ դու ես չափում, նույն չափով կչափվի քեզ (Մթ. 7:2): Կարող է նույն բանը գխիդ գա: Գործ չունես, մի՛ դատի: Եվ 2րդ, որովհետև Տեր Հիսուսն ասում է «քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով կդատապարտվես» (Մթ. 12:37): Ամեն դատարկ […]

Երջանկության տանող ճանապարհը

– Ինչպիսի՞ն է երջանկություն տանող ճանապարհը։ – Երջանիկ են սիրողները, երջանիկ են շնորհակալները։ Երջանիկ են խաղաղության մեջ գտնվողները։ Երջանիկ են նրանք, ովքեր դրախտ են գտել իրենց մեջ։ Երջանիկ են ուրախություն պարգևողները և երջանիկ են պարգևը ուրախությամբ ընդունողները։ Երջանիկ են փնտրողները։ Երջանիկ են արթնացածները։ Երջանիկ են Աստծո ձայնը լսողները։ Երջանիկ են իրենց առաքելությունը կատարողները։ Երջանիկ են […]

Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ

Քավ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ: Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար: Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը: Թող Աստծու խաղաղությունն ու ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս […]

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ և ցավակցել նրան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և  ցավակցել նրան` մոր` Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Արամ Ա Վեհափառ Հայրապետին, նշել, որ իր ընտանիքի հետ միասին աղոթում է մեծահարգ տիկին Լուսին Քեշիշյանի ազնիվ հոգու հանգստության և խաղաղության […]

Հիսուս Քրիստոսի անունը զորավոր է

Ինչպիսի վիշտ էլ քեզ պատահի, ինչ դժվարություն էլ ունենաս, ասա. «Ես այն կրում եմ հանուն Հիսուս Քրիստոսի»: Եվ քեզ համար ավելի հեշտ կլինի: Հիսուս Քրիստոսի անունը զորավոր է: Նրա ներքո բոլոր դժվարություններն անէանում են, դևերն անհետանում են: Քո սրտնեղությունը նույնպես հանդարտվում է, քո վհատությունն անցնում է: Սբ. Անտոն Օպտինացի  

Խաչվերաց տոնին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների մկրտությունը

Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:  Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված