07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Դուք պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար, ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին. Նարեկ Մալյան

ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Հարգելի պարոն Փաշինյան, լսեցի ձեր հայտարարությունը ձեր իշխանությանը անհնազանդ հոգևորականներին ծունկի բերելու մասին և ցանկանում եմ կարճ արձագանքել:

Հայրս Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է:
Նա, ինչպես բոլոր եկեղեցականները, ամեն օր երկու անգամ ծունկի է գալիս խորանի առաջ՝ ժամերգությունների ժամանակ:

Ընդհանրապես ավելի քան 48 տարվա հոգևոր ծառայության ժամանակ հայրս ծնկաչոք աղոթել է Հայաստանը և Արցախը առաջնորդող բոլոր պետական գործիչների համար, Աստծուց իմաստություն խնդրելով նրանց համար: Աղոթել է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ընդ որում Տեր-Պետրոսյանի մայրը՝ տիկին Ազատուհին հաճախ էր այցելում Սուրբ Գեղարդի վանք ծունկի գալու և հորս օրհնությունը ստանալու, աղոթել է Ռոբերտ Քոչարյանի համար, աղոթել է Սերժ Սարգսյանի համար, աղոթել է Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի համար: Երբ դուք բանտարկված էիք հայրս աղոթում էր նաև ձեզ համար…

Չգիտեմ այսպիսի արտահայտություններից հետո դեռ որքան կղեկավարեք Հայաստանը, բայց ոչ ես, ոչ դուք հավերժ չենք: Հավերժ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավերժ է Հայաստանի Հանրապետությունը, որի ստեղծման և կայացման համար արժանի և խոնարհ կյանքեր են զոհաբերվել:

Ցավով արձանագրում եմ, որ դուք այլևս պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին: Հայ եկեղեցականին ով նույնիսկ ձեր կողմից ուժով ծունկի բերվելուց հետո, աղոթելու է Աստծուց իմաստություն խնդրելով ձեզ համար հանուն Հայաստանի Հանրապետության:

Հ.Գ. Լուսանկարում հայրս՝ Տեր Պետրոս Ավագ Քահանա Մալյանը Ավագ Հինգշաբթի ծնկաչոք լվանում է սարկավագների ոտքերը՝ քրիստոնեական հնազանդության օրինակ ծառայելով:

70834146_2883469931681219_2462196113894014976_n

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ