Օրվա կադր
Պետական ծառայողը հոգևոր ծառայողի նման մշակ է Աստուծո արտում: Ամեն մեկս մեր չափով պատասխանատվություն ունենք այդ արտի համար: Նախագահը երկրի չափով, Կաթողիկոսը եկեղեցու չափով, մենք էլ մեր բարեկամների ու ընկեների չափով: Ում ինչքան տրված է, այնքան պիտի պահանջվի: Մեզ բոլորիս Աստուծո օգնությունն է պետք, որպեսզի պտուղ (սեր) տանք այդ այգում: Մի բան կա որ շատ […]
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏՆ Է։ ԱՅՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻԱԿ ԿԱՑԻՆԸ՝ ՍԵՐՆ Է: Ատելությունը թշնամական մի կեցվածք է, որը մարդ ունենում է որևէ անձի նկատմամբ, երբ նրան սիրելուց դադարում է ու ցանկություն է ունենում հարվածելու: Նրա համար Առակագիրը գրում է. «Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում» (Առակ. 10:12): Ատելությունը բազմատեսակ մեղքերի դուռն է: Երկու տեսակ մարդասպանություն կա: […]
Ս. Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ սիրով շնորհավորում ենք ամենքիս, մասնավորաբար՝ բոլոր հայուհիներին՝ մեր մայրերին ու քույրերին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է: Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ […]
Սեպտեմբերի 8-ին սուրբ Կույսի ծննդյան տոնն է: Աննայի՝ սուրբ Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթ ամիս և յոթ օր հետո ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, և նրան անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ, և նրանով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը: Դրանով կատարվեց Աստծու խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի՝ նրանց Զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը: Եվ այսօր […]
Մի շատ ծանր մեղք կա, որն աշխարհը մեղք չի համարում, իսկ Փրկիչը շատ խիստ է խոսում այդ մասին: Մարդուն գայթակղելը: Տեսեք: Աշխարհն ընդունում է օրենքներ ու պատժում նրանց ովքեր մարդու մարմնին վնաս են հասցնում, բայց թույլատրում է որ մարդու մտքերն ինչպես ուզեք թունավորեք՝ խոսքով, ինտերնետով, հեռուստատեսությամբ, թերթերով աղբ ու կեղտ լցնելով նրանց մտքերի ու սրտերի […]
ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ Հիսուսը քաղցածն է, հարկավոր է կերակրել երան, Հիսուսը ծարավն է, հարկավոր է ջուր աալ նրան, Հիսուսը մերկն է, հարկավոր է հագցնել նրան, Հիսուսը անօթևանն է, հարկավոր է ծածկ աալ նրան, Հիսուսը հիվանդն է, հարկավոր է բուժել նրան, Հիսուսը ընկածն է, հարկավոր է բարձրացնել նրան, Հիսուսը լքվածն է, հարկավոր է գիրկն առնել նրան, […]
Եթե մեկը կամենում է հետեւել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա Իմ հետեւից: Մատթ. 16; 24 Խաչը` նպատակի ճանապարհին հաղթահարված խոչընդոտները չեն, այլ սխալ արված քայլերի եւ դրանք շտկելու անհրաժեշտության գիտակցությունը. որքան այն բարձր է, այնքան ծանր է խաչը: Խաչը մեր ոտքերի տակ չէ, այլ` մեր ուսերին: Խաչը` ինչ-որ բան ձեռք բերելիս մեր տարած դժվարությունները չեն, այլ` ունեցածը պահելու եւ կորցրածը հետ բերելու […]
Որդյակ, պահիր իմ խոսքերը եւ իմ պատվիրանները պահպանիր քո մեջ: Որդյակ, պատվիր Տիրոջը եւ զորացիր, եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի երկնչի: Որդյակ, պահիր իմ պատվիրանները եւ դու կապրես, պահպանիր իմ խոսքերը, ինչպես աչքի բիբը: Կապիր դրանք քո մատներին եւ գրիր սրտիդ տախտակի վրա: Իմաստությանն ասա, որ քեզ քույր լինի, եւ խելքը թող դառնա […]
Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի և զինվորների հետ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորեց և բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ […]
























