26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեպտեմբերի 8-ին սուրբ Կույսի ծննդյան տոնն է

Սեպտեմբերի 8-ին սուրբ Կույսի ծննդյան տոնն է:

Աննայի՝ սուրբ Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթ ամիս և յոթ օր հետո ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, և նրան անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ, և նրանով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը: Դրանով կատարվեց Աստծու խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի՝ նրանց Զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը:

Եվ այսօր նրանց արմատից բխեց սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն՝ նախահոր մեղքերը վերցնողին: Նա, Ով անէությունից ստեղծեց ամբողջ աշխարհը, այսօր, մարդասիրաբար տնօրինելով, նոր աշխարհի հիմքը դրեց Աննայով՝ սուրբ Կույսի ծնողից: Այսօր Աննայից բուսնեց Անկեզ մորենին՝ Մարիամը, ով վառվեց աստվածային Հրով: Այսօր Հովակիմն ու Աննան մեզ տվեցին Գեղմն իմանալի, ումից հոսեց կյանքի Անձրևը:

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսային՝ սուրբ Կույսի և առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե՝ «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի ԿԱ 9):

Եթե Երեմիան ընտրվել էր մինչև իր ծնվելը՝ ըստ այս խոսքի. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ» (Երեմ. Ա 5), իսկ առաքյալները աշխարհի լինելուց առաջ ընտրվեցին՝ «Աստված… ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով» (Եփես. Ա 3-4), ապա որքան առավել սուրբ Կույսն է ընտրյալ, ով կոչվում է Դրախտ աստվածային և Արևելք իմանալի, և ում մասին ասում է Սողոմոնը.

«Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն» (Առակ. ԼԱ 29-30):

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Աղբյուրը` ter-hambardzum.net

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ