Առավոտյան աղոթք

«Ես քրիստոնյա եմ: Մեծ է մեր Աստվածը, և մեծ է նրա զորությունը, և Նրա իմաստությանը վերջ չկա: Ես հավատում եմ միայն Հիսուս Քրիստոսի փրկագործությանը: Միայն Նրա մեջ գտա ապաստան և մխիթարություն: Որոշել էի աստվածաբան դառնալ, բայց հիմա տեսնում եմ, թե Աստված իմ ձգտումներով ինչպես է փառավորվել նաև աստղագիտության մեջ, քանի որ երկինքները պատմում են Աստծո […]
«Դաշնամուր նվագելը մատների շարժում է, իսկ դաշնամուրային կատարումը՝ հոգու շարժում: Սովորական մարդիկ միայն առաջինն են լսում: Աղոթքը նույնպես ձեռքերի շարժում է, իսկ կատարումը՝ Հոգու շարժում: Հոգեւոր մարդիկ նաեւ երկրորդն են տեսնում»: Ռուբենիշտեյն Անտոն Հրեական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար
«Աստվածաշունչը պետք է տալ հատկապես պատանիների ձեռքը: Այն աշխարհի լավագույն դպրոցական դասագիրքն է: Այն, ինչ սովորել եմ մանկուց, անհամեմատ ավելի լավ եմ հիշում, քան այն, ինչ կարդում եմ հիմա: Կցանկանայի, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները գտնվեին այդ հրաշալի Գրքի ազդեցության տակ»: Զաքարի ԹԵՅԼՈՐ – (1784-1850), ԱՄՆ 12-րդ նախագահը, մեծ զորահրամանատար, պայքարել է ստրկատիրության կողմնակիցների դեմ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Վանական խորհրդի ընդլայնված նիստ, որին հրավիրված են եղել Մայր Աթոռում պաշտոնավարող և հայաստանյան թեմերի առաջնորդ եպիսկոպոսները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված կացությանը` ժողովականները հանդես է եկել հետևյալ ուղերձով. «Երևանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խաթարել […]
Հիսուսը Սուրբ Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, և նրա համբավը տարածվեց ամբողջ գավառում։ Նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ արժանանալով բոլորի հիացմունքին ու գովասանքին։ Եկավ Նազարեթ քաղաքը, որտեղ սնվել մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը գնաց ժողովարան։ Երբ նա վեր կացավ կարդալու օրվա ընթերցվածը, նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը։ Նա բաց արեց և գտավ այն […]
«Աստվածաշնչի ամենասքանչելի հատկությունը, անտարակույս, այն է, որ նա անսասան ամրապնդում է իր Աստվածային ծագման մասին համոզմունքը այն մարդու սրտում, ով ճշմարիտ փութաջանությամբ և լիակատար նվիրվածությամբ խորանում է նրա մեջ և նրանով ստուգում իր ներքին ու արտաքին ապրումները: … Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և Իր նմանությամբ: Ես ոչ միայն հավատում եմ այս մեծագույն հրաշքին, այլև […]
Այսօր՝ հուլիսի 26-ին Խորենացի փողոց է եկել տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Քահանան փաթեթներով հաց է փոխանցել ցուցարարներին, որպեսզի վերջիններս այն հավաքված սննդի հետ փոխանցեն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին: Տեր Գրիգորը ցուցարարների հետ միասին աղոթել է , ապա վերջիններիս խնդրանքով օրհնել սնունդը: Սնունդը զինված խմբին չի փոխանցվել: Ցուցարարները սավանով ծածկել են արեւի տակ դրված սնունդն ու ջուրը: