Սիրել, ինչպես Հիսուսն է սիրում

«Երջանիկ լինել Աստծով, նշանակում է. սիրել, ինչպես Հիսուսն է սիրում, օգնել, ինչպես Նա է օգնում, տալ, ինչպես Նա է տալիս, ծառայել, ինչպես Նա է ծառայում»: Մայր Թերեզա
«Երջանիկ լինել Աստծով, նշանակում է. սիրել, ինչպես Հիսուսն է սիրում, օգնել, ինչպես Նա է օգնում, տալ, ինչպես Նա է տալիս, ծառայել, ինչպես Նա է ծառայում»: Մայր Թերեզա
Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է: Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում […]
Լինում է չէ՞ երբ մարդիկ ասում են, «ախ երանի շատ հարուստ լինեի աղքատներին օգնեի»: Եկեղեցու հայրերը զգուշացնում են նման վտանգավոր մտքերից: Հիշու՞մ էք երբ մի այրի կին գանձանակի մեջ միայն 2 լումա դրեց, Տեր Հիսուսն ասեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, քանի […]
Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի: Անձս Տիրոջով թող պարծենա, հեզերը թող լսեն եւ ուրախանան: Մեծարեցեք Տիրոջն ինձ հետ մեկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին: Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ: Մոտեցեք Տիրոջն ու լույս առեք, եւ թող ձեր երեսը չամաչի: Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ […]
Պետական ծառայողը հոգևոր ծառայողի նման մշակ է Աստուծո արտում: Ամեն մեկս մեր չափով պատասխանատվություն ունենք այդ արտի համար: Նախագահը երկրի չափով, Կաթողիկոսը եկեղեցու չափով, մենք էլ մեր բարեկամների ու ընկեների չափով: Ում ինչքան տրված է, այնքան պիտի պահանջվի: Մեզ բոլորիս Աստուծո օգնությունն է պետք, որպեսզի պտուղ (սեր) տանք այդ այգում: Մի բան կա որ շատ […]
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏՆ Է։ ԱՅՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻԱԿ ԿԱՑԻՆԸ՝ ՍԵՐՆ Է: Ատելությունը թշնամական մի կեցվածք է, որը մարդ ունենում է որևէ անձի նկատմամբ, երբ նրան սիրելուց դադարում է ու ցանկություն է ունենում հարվածելու: Նրա համար Առակագիրը գրում է. «Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում» (Առակ. 10:12): Ատելությունը բազմատեսակ մեղքերի դուռն է: Երկու տեսակ մարդասպանություն կա: […]
Ս. Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ սիրով շնորհավորում ենք ամենքիս, մասնավորաբար՝ բոլոր հայուհիներին՝ մեր մայրերին ու քույրերին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է: Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ […]
Սեպտեմբերի 8-ին սուրբ Կույսի ծննդյան տոնն է: Աննայի՝ սուրբ Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթ ամիս և յոթ օր հետո ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, և նրան անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ, և նրանով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը: Դրանով կատարվեց Աստծու խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի՝ նրանց Զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը: Եվ այսօր […]