15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամեն կիսատ, գաղջ բան դուրս պիտի փսխվի

Տանել չեմ կարող կիսատությունը։ Ինչ ուզում ես արա, միայն թե կիսատ չլինի էլի։ Նույնիսկ հավատքի կյանքում կիսատ հավատացյալից դաժան բան չկա։ Կիսատ անհավատն էլ նույն բանն է։ Ավելի շուտ հոգով֊սրտով անհավատը դարձի կգա, քան թե կիսատ֊պռատ անհավատը։ Ինչպես որ Ավետարանն էլ ասում է, ամեն կիսատ, գաղջ ու էդպես էլ կյանքում չկողմնորոշված բան դուրս պիտի փսխվի։

Ինչ֊որ բան անելուց էլ կամ ամբողջ սրտով արեք, կպած, ուժերի վերջին լարումով, կամ էլ` մի՛ արեք։ Հետո էլ զարմանում եք, թե ինչու էդպես էլ տեղ չեք հասնում, մեծ անուն ու հաջողություն չեք ունենում։ Է որտեղի՞ց. եթե դու անում ես մի բան, որ զոռով, ինքդ քեզ պատերին տալով ես անում:

Եւ մի բան էլ. ոչ մի մեծանուն դեմք ինչ֊որ բան չի արել հռչակավոր դառնալու համար, այլ արել է, որովհետև չանել ուղղակի չէր կարող, որովհետև կիսատ չէր կարող անել, որովհետև եթե չաներ, կմեռներ երևի։

Մարկոս քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ