13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Քրիստոսը զգուշացրել է

Հիսուս ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում իրենց մեղքերը, տեսնեն ու ապաշխարեն, և ովքեր տեսնում են, բայց չեն ապաշխարում, կուրանան և Երկնքի արքայությունը հավերժ չտեսնեն»: Հովհ. 9:9   Դեկտեմբերի 13 օրվա խորհուրդ

Մարդիկ ովքեր այդպես էլ չլուսացրեցին այս օրը

Այսօր արթնացել ես Տիրոջ ողորմության շնորհիվ, երբ բացում ես աչքերդ և նայում Նրա Փառքի լույսին, փառք տուր Քո Երկնային Հորը այս օրվա համար, կան մարդիկ ովքեր այդպես էլ չլուսացրեցին այս օրը, ովքեր առանց ճանաչելու Հիսուսին հեռացան կյանքից, իսկ դու տես ինչ երանելի ես, որ Տերը ևս մեկ օր է քեզ նվիրել ապաշխարելու և դեպի Իրեն […]

Որպեսզի ոտքդ չսայթաքի

«Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա և դու շնորհ կգտնես։ Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծո վրա և մի հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի» (Առակաց 3։3-6)։

Ում համար աշխարհ եկավ Քրիստոսը

Մեղավոր մարդը նա է, ով գիտակցում է իր մեղավորությունը, իսկ ով չի գիտակցում, որ մեղավոր է, նա կործանված է և փրկություն չունի: Քանզի Քրիստոս աշխարհ եկավ մեղավորների համար՝ նրանց մեղքի իշխանությունից ազատելու: Դեկտեմբերի 12 օրվա խորհուրդ

Աստծո ահավոր անունը զուր տեղն իրենց բերանն են առնում

Նրանք, ովքեր սովորաբար սուտ կամ ճիշտ՝ փողոցների ու հրապարակների վրա Աստծո ահավոր անունը զուր տեղն իրենց բերանն են առնում, մեծ, սաստիկ ու դառը պատիժ պիտի կրեն Աստծուց արդար դատաստանի օրը, եթե ետ չդառնան այդ չար սովորությունից: Բոլոր ստախոսները, եթե ետ չդառնան ու չապաշխարեն, սատանայի հետ կորստի պիտի մատնվեն, համաձայն այն խոսքի, թե. «Տերը կկործանի բոլոր […]

Աստծուն մոտենալու ամենակարևոր և առաջին քայլը

«Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով,  ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և իր անձը մատնեց մեզ համար որպես  անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն» (Եփես․ 5։ 1-2) Այս խոսքը ես վերցրել եմ Պողոս Առաքյալի Եփեսացիներին գրած նամակի 5-րդ գլխի 1-2 համարներից, ուր Հիսուս մեզ խրատում է նմանվել Աստծուն։ Հետաքրքիր է, իսկ մենք ինչպե՞ս պիտի […]

Ինչպես խնդրել Աստծուն

Եվ ինչ էլ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդումը: Հովհաննես 14.13 Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ Իր անունով ինչ էլ որ խնդրենք Հորից, կտա մեզ: Սակայն մեր թերահավատությունը հաճախ թույլ չի տալիս, որ դիմենք Աստծուն, և մեր հիվանդությունների, նեղությունների ժամանակ փորձում ենք ինքնուրույն ելք գտնել: Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես տարբեր […]

Խաղաղությունը չի վաճառվում

«Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, և Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը: Ով փնտրում է Տիրոջը, նա գիտություն կգտնի՝ արդարությամբ հանդերձ, և ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղություն կգտնեն» (Առակաց 15։5-6)։

Աստվածաշունչը զգուշացնում է

Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու Քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու […]

Եթե ուզում եք

Մարդիկ հարցնում են, հնարավոր է՞ այսօր պատվիրանները պահել: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել ու մնալ նույնը ինչ որ առաջ էիք՝ անհնար է: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել առանց ուրանալու սեփական անձը՝ անհնար է: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել ու կամավոր չկրել ձեր խաչը՝ անհնար է: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի