10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ես ո՞վ եմ … »

ՆԵՐԻՐ, ՕՐՀՆԻՐ ԵՎ ԱՂՈԹԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ
«ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻՑ

«ԵՍ Ո՞Վ ԵՄ» ԵՎ ՄԻ ԴԱՏԻՐ ՈՉ ՄԵԿԻՆ։ ՔՈ ՄԱՍԻՆ ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՄԻ ԱՍԱ»։

Խոնարհություն է չնեղանալ մարդկանցից, որոնք մեզ թերություններ ու մեղքեր են վերագրում:

Խոնարհություն է ինքն իրեն Աստծո առջև նվաստացնելը՝ որպես մեկը, որը որևէ բարի բան չի գործում: Խոնարհություն է չվիճելը, աչքի առջև մահն ունենալը, ղեկավարին չհակաճառելը, բոլոր գործերում փորձելը, ոչ ոքի չզայրացնելն ու չնախանձելը:

Խոնարհություն է սովորելու մշտական ձգտումը:

Բոլոր դեպքերում ասա «Ես ո՞վ եմ» և մի դատիր ոչ մեկին: Քո մասին երբեք ոչ մի լավ բան մի ասա:

Խոնարհության երեք խոսքերն են՝ ՆԵՐԻՐ, ՕՐՀՆԻՐ ԵՎ ԱՂՈԹԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ:

Չարը բռնում է այն հոգուն, որը սիրում է հիշել իր բարի գործերը, հպարտանալով ուրիշների առջև և ինքն իր առջև, դրանով իսկ կորցնում է իր ծառայությունը Տիրոջ առջև:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ